Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Բաքվի չինական գաղտնիքը. հայ-չինական հարաբերություններն ինչու՞ ցածր մակարդակի վրա են մնում

Անցած օրերին Պեկինում է գտնվել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չկա, տեղեկատվության աղբյուրը Հաջիեւի գրառումն է X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում, ըստ որի նա բանակցություններ է վարել ՉԺՀ փոխարտգործնախարարի, Կոմկուսի Կենտկոմի միջազգային կապերի բաժնի պետի տեղակալի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահի հետ: Ադրբեջանական մամուլը հատվածական մանրամասնություններ է փոխանցում China Global Television Network հեռուստաընկերությանը Հաջիեւի հարցազրույցից: Ըստ այդմ, Հաջիեւի պեկինյան գործուղման առանցքային նպատակը Չինաստան-Ղազախստան՝ վերջերս կնքված առեւտրա-տնտեսական համաձայնագրին միանալու հնարավորության «հետախուզումն» է:

Նա շատ թափանցիկ ասում է, որ խնդիրը ղազախստանյան կողմի հետ արդեն քննարկվել է, Ադրբեջանը «կցանկանար, որ չինացի գործընկերները նույնպես մասնակցություն ունենային»-ինչից հասկացվում է, որ Բաքուն Չինաստան-Եվրամիություն հաղորդակցության նախագծում ձգտում է «տեղավորվել» ոչ այնքան որպես տրանզիտ ապահովող, այլ՝ մասնակից կողմ: Ի՞նչ ներուժ ունի Ադրբեջանը՝ Հաջիեւը չի մասնավորեցնում: Կարելի է ենթադրել, որ Բաքուն Պեկինին առաջարկում է տրանզիտի դիմաց չինական տեխնոլոգիաներին հասանելիության համաձայնություն: Մի բան է մաքսային եկամուտը, բոլորովին այլ՝ դրա դիմաց չինական տեխնոլոգիաներ ստանալու հնարավորությունը: Այս դեպքում խոսքը կարող է վերաբերվել առաջին հերթին ռազմաարդյունաբերական նշանակության տեխնոլոգիաներին:

Ի՞նչ արդյունքների է հասել Հաջիեւը՝ շատ բարդ է ասել: Ադրբեջանի ռազմական ներուժի տեխնոլոգիական հագեցվածության արդիականացումը զուտ երկկողմ՝ Պեկին-Բաքու, հարաբերություններից պետք է որ վեր լինի: Բայց որ քննարկումներ սկսվել են կամ շարունակվում են, կարծես թե իրողություն է: Բաց է մնում երկու էական հանգամանք. Եվրոպայի հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունն անցնելու է Թուրքիայո՞վ, թե՞՝ Վրաստանի նավահանգիստներով: Եւ այդ դեպքում ի՞նչ դիրքորոշում է ունենալու Ռուսաստանը: Ադրբեջանցի մեկնաբանը կարծում է, որ «միջին միջանցքի լիարժեք գործարկման հարցում Ռուսաստանը Չինաստանի հետ հարաբերություններ չի բարդացնի, Թուրքիայի դեմ քայլ չի համարձակվի ձեռնարկել»:

Բայց դա միայն ենթադրություն է, ընդ որում՝ կառուցված այն կանխավարկածի վրա, որ Ռուսաստանը ծանր պատերազմ է մղում Ուկրաինայում եւ ի դեմս Չինաստանի եւ Թուրքիայի «նոր թշնամի չի ստեղծի»: Այդ դեպքում Ռուսաստանն ինչու՞ է նաեւ ծովից ներկալում Աբխազիան: Դա Թուրքիայի ազդեցությունը չի՞ սահմանափակում: Եւ եթե Չինաստանն իրոք արդիականացնում է Անակլիայի նավահանգիստը, ապա Աբխազիայում ռուսական նոր ռազմածովային հենակայանը չի՞ ստեղծվում «հսկիչ-անցագրային» գործառույթներ իրականացնելու համար: Ադրբեջանը կարող է համարել, որ Ռուսաստանին «տվել է առավելագույնը»՝ Իրանի հետ ցամաքային տրանզիտ: Բայց ո՞րն է դրա ռազմավարական կարեւորությունը, եթե հորիզոնական գծով Չինաստանը կապվում է Եվրամիության հետ:

Հայաստանի համար կարեւորը, թերեւս, այն է, որ Հաջիեւը չի խոսել Չինաստանի հետ «միջին միջանցք» հարավային՝ Սյունիքով ենթադրվող երթուղու մասին: Համենայն դեպս, այդ մասին նա հրապարակային ոչինչ չի ասել՝ դատելով ադրբեջանական մամուլի փոխանցումներից: Չինաստանը «կորցրե՞լ է» այդ երթուղու հանդեպ հետաքրքրությունը կամ առհասարակ Թուրքիան չի՞ դիտարկվում Չինաստան-Եվրամիություն ապրանքաշրջանառության «հաբ»: Ուշագրավ է, որ 2022թ. սեպտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպության խորհրդաժողովին ընդառաջ Ադրբեջանը սահմանային ագրեսիայի դիմեց: Հայաստանի բացակայությունը դրանով կամ միայն դրանո՞վ էր պայմանավորված: Հայ-չինական հարաբերություններն ինչու՞ շարունակում են ցածր մակարդակի վրա մնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում