Saturday, 20 06 2026
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ:

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Կառավարությունում տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման շրջանակներում:

«Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, մենք թարմ տեղեկատվություն ենք տրամադրում նրանց, նրանք թարմ տեղեկատվություն են տրամադրում մեզ առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս ունեմ, որ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ։ Դուք գիտեք, որ այժմ մենք գտնվում ենք մասշտաբային բարեփոխումների փուլում, և հույս ունեմ, որ այդ ծրագիրն օգտակար կլինի նաև մեր արտաքին օրակարգի համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Յենս Ստոլտենբերգն իր խոսքում կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին:

«Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։ Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը՝ ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերը՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է։ Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ։ Մենք ողջունում ենք Ձեր քայլերը՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, օրենքի գերակայությանը, նաև ողջունում ենք այն, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն եք հասցնում», -ասել է նա:

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում