Վաշինգտոնի հետ ռազմական համաձայնագիրը խզելու՝ Նիգերի որոշումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Վաշինգտոնը մեղադրել է Նիգերում իշխանության ղեկին գտնվող Հայրենիքի փրկության ազգային խորհրդին՝ Իրանին ուրանային ռեսուրսների հասանելիություն տրամադրելու մասին գաղտնի գործարքի մշակման մեջ: Այս մասին հայտնում է « The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«The Wall Street Journal»-ը փետրվարին պարզել էր, որ Իրանի և Նիգերի միջև բանակցությունները «հասել են շատ առաջահաս փուլի»: Ինչպես հայտնել է թերթի անանուն զրուցակիցը, կողմերը նախնական պայմանավորվածություն են ստորագրել։ Միևնույն ժամանակ, երկու այլ աղբյուր նշել են, որ գործարքը չի ավարտվել: ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների հետախուզական տվյալները ցույց էին տալիս, որ պայմանավորվածության արդյունքում Իրանը կարող էր ձեռք բերել Նիգերի ուրանի պաշարների մի մասը: