Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Պուտինն առաջին անգամ խոսել է բանտում մահացած ընդդիմադիր գործիչ Նավալնիի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նախընտրական շտաբում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվանը՝ առաջին անգամ արտաբերելով նրա անունը։

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Պուտինի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի մահը տխուր իրադարձություն էր, բայց «նման բաներ պատահում են»:

«Ինչ վերաբերում է պարոն Նավալնիին, այո՛, նա հեռացել է կյանքից։ Դա միշտ ցավալի իրադարձություն է։ Մեզ մոտ այլ դեպքեր էլ են եղել, երբ մարդիկ հեռացել են կյանքից։ Մի՞թե ԱՄՆ-ում նման բան չի պատահել։ Պատահել է և բազմիցս», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը մարտի 17-ին ավարտված ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է ձայների 87,3 %-ը, նաև ասել է, որ Նավալնիի մահվանից առաջ համաձայնել էր նրան փոխանակել Արևմուտքում բանտարկված մարդկանց հետ։

«Ի դեպ, ասեմ ձեզ, անսպասելի կլինի, բայց պարոն Նավալնիի մահից մի քանի օր առաջ որոշ գործընկերներ ինձ ասացին, ոչ վարչակազմի անդամներ, որոշ մարդիկ ասացին, որ մտահղացում կա պարոն Նավալնիին փոխանակել որոշ մարդկանց հետ, որոնք անազատության մեջ են արևմտյան երկրներում: Դուք կարող եք հավատալ ինձ, կարող եք չհավատալ: Ինձ հետ խոսողը դեռ չէր ավարտել իր նախադասությունը, երբ ես ասացի՝ համաձայն եմ, միայն մի պայմանով՝ մենք նրան կփոխանակենք, բայց նա չպետք է վերադառնա, թող մնա այնտեղ», – ասել է ՌԴ նախագահը։

Այն, որ Պուտինին նման գործարք է առաջարկվել, ավելի վաղ հայտնել էին ընդդիմադիր գործչի համախոհները։ Մասնավորապես, փետրվարի 26-ին հետաքննող լրագրող, Նավալնիի համախոհ Մարիա Պևչիխն ասել էր, որ տեղյակ էր քննարկումների մասին, ըստ որոնց Նավալնին ԱՄՆ երկու քաղաքացիների հետ միասին, իբր, կարող էր փոխանակվել Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Կրասիկովի հետ:

Պևչիխը չի նշել ԱՄՆ այն քաղաքացիների անունները, որոնք կարող էին փոխանակվել Նավալնիի հետ միասին։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքը ամերիկացի վետերան Փոլ Ուիլանի և Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի մասին է։ Երկուսն էլ Ռուսաստանում մեղադրվում են լրտեսության մեջ։

Կրասիկովը ցմահ ազատազրկման է դատապարտվել Գերմանիայում 2021 թվականին։ 2019 թվականին նա Բեռլինում կրակել և սպանել է չեչնիացի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիին։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտարարվել է, որ մահը վրա է հասել բնական պատճառներով։ Նավալնիի ընտանիքը և արևմտյան ղեկավարները Նավալնիի մահվան մեջ մեղադրում են ՌԴ նախագահին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում