Tuesday, 16 06 2026
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»

«Անցումային մեխանիզմ ենք սահմանել ԼՂ-ից իրավաբանական անձանց պարզեցված վերագրանցելու համար»․ փոխվարչապետ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցած ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառավարության կողմից իրականացված և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերը:

Ըստ փոխվարչապետի՝ առաջինը լուծվել են ԼՂ-ից ավելի քան 100 հազար բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանով ապահովման խնդիրները. մոտ 70 հազար մարդ կացարանով ապահովվել է մարզպետարանների օգնությամբ ու ուղիղ աջակցությամբ: Այդ ընթացքում մարզպետարանները ծախսել են 4,4 մլրդ դրամ ժամանակավոր կացարանների՝ հյուրանոցների, հյուրատների, սննդով ապահովելու և տարբեր միջոցառումների իրականացման համար:

«Միաժամանակ՝ կառավարությունն անմիջապես սկսել է 3 հաջորդական ծրագրերի իրականացումը: Միանվագ հրատապ դրամական աջակցության ծրագրի շրջանակում յուրաքանչյուրին տրամադրվել է 100 հազարական դրամ: Այսօրվա դրությամբ՝ այս ծրագրի շահառու է 113 հազար մարդ, 11,3 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել: Երկրորդը՝ 6 ամսյա ծրագիրը, որն ուղղված էր կեցության և կոմունալ ծախսերի աջակցությանը: Միջին հաշվով ներկայումս 95-97 հազար մարդ շարունակում է հանդիսանալ այս ծրագրի շահառու: Սա 40 հազար դրամ բնակվարձի և 10 հազարական դրամ կոմունալ ծախսերի համար աջակցության ծրագիրն է, որ գործող որոշմամբ նախատեսվում է շարունակել մինչև 2024 թ. ապրիլ, բայց մենք ունենք որոշում դրա գործողությունը մինչև տարեվերջ շարունակելու վերաբերյալ: Երրորդ հիմնական աջակցության ծրագիրը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամական աջակցության տրամադրումն էր այն մարդկանց, ովքեր չունեին բավարար դրամական միջոցներ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Փոխվարչապետը նշել է նաև, որ կրթության ոլորտում նույնպես ուղղորդված աջակցություն է ցուցաբերվել: Բուհերում ուսանում է ԼՂ-ից բռնի տեղահանված 3800 ուսանող, նրանց 2023-2024 ուստարվա ուսման վարձերը վճարում է ՀՀ կառավարությունը՝ առանց առաջադիմության գործոն հաշվի առնելու: Հանրակրթական հաստատություններում սովորում է 17 հազար աշակերտ:

Հոկտեմբերից մինչև մարտ կենսաթոշակ և նպաստ են ստացել 25 300 կենսաթոշակառու և մոտ 2000 նպաստառու: Տարբեր ծրագրեր են իրականացվել զբաղվածության ուղղությամբ: Մասնավորապես՝ 320 ուսուցիչ ստացել է մարզային ուղեգրում, ավելի քան 200 բուժաշխատող աշխատում է տարբեր բժշկական կենտրոններում, 725 բուժառու ստացել է միջնորդագրեր շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերին մասնակցելու համար:

«Մենք անցումային մի մեխանիզմ ենք սահմանել ԼՂ-ից իրավաբանական անձանց պարզեցված վերագրանցելու համար: 235 այդպիսի կազմակերպություն վերագրանցվել և Հայաստանում շարունակում է իր տնտեսական գործունեությունը: Եվս մեկ կարևոր ցուցանիշ՝ փետրվարի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 11 870 անձ արդեն գրանցված է ՊԵԿ-ի համակարգում՝ որպես վարձու աշխատող»,- նշել է փոխվարչապետը:

Քննարկվել են նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագրին, դրա նպատակներին ու սկզբունքներին վերաբերող հարցեր: Ներկայացվել են մի շարք առաջարկություններ` ծրագիրը լրամշակելու և լավարկելու նպատակով:

k

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում