Wednesday, 10 06 2026
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Ալիեւի գլխավոր քարոզիչն Իսրայելում «վառվե՞լ է»

Բաքվի իշխանական haqqin.az-ի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւը շուրջ մեկ ամիս է՝ գտնվում է Իսրայելում, որտեղից պարբերաբար ռեպորտաժներ, վերլուծական նյութեր եւ տեսահարցազրույցներ է հրապարակում: «Ստեղծագործական գործուղման» ավարտին նա հայտնվել է թիրախում: Թուրքական Türkiyə պարբերականը խմբագրական հոդված է հրապարակել եւ պնդել, որ նա «Մոսադի» կողմից հավաքագրվել է, որպեսզի Հարավային Կովկասում գործակալական ցանց ստեղծի: Ֆաթուլլաեւն այդ առթիվ հանդես է եկել մեկնաբանությամբ:

Նա ասել է, որ տեղյակ է, որ այդ հոդվածը գրվել է Բաքվում, հրապարակվել Թուրքիայում բնակվող մի ադրբեջանցի լրագրողուհու միջոցով: Նա հավաստիացրել է, որ Ստամբուլում փաստաբան է վարձել, որպեսզի համապատասխան հայցով դիմի դատարան: «Թուրքիան ժողովրդավարական եւ օրինական երկիր է, թուրքական դատարանը կպատժի կեղծախոսներին եւ ստորներին»- ասել է Ֆաթուլլաեւը եւ ավելացրել, որ գիտի «նաեւ պատվիրատուներին, բայց նրանց հասնելւ շատ բարդ կլինի»: Ըստ էության, նա խոստովանել է, որ Ադրբեջանը ոչ ժողովրդավարական, ոչ օրինապաշտ երկիր է, որտեղ հնարավոր չէ դատական կարգով հասնել արդարության վերականգնմանը:

Բայց ավելի հետաքրքիր է հանգամանքը, որ նրա համոզմամբ իր դեմ հոդվածը գրվել է Բաքվում, ինքը գիտի պատվիրատուներին, սակայն նրանց հասնելը, այսինքն՝ պատասխանատվության կանչելը, շատ բարդ է:Ստացվում է, որ Ֆաթուլլաեւն անուղղակի ասում է, որ հոդվածի պատվիրատուն Բաքվում է, ինքը նրան գիտի, բայց պատասխանատվության չի կարող կանչել:

Կարելի է ենթադրել, որ Ֆաթուլլաեւի «ստեղծագործական գործուղումը» կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Ի՞նչ առաջադրանք է նա ունեցել: Դատելով Ֆաթուլլաեւի հրապարակած նյութերից, նա փորձել է հասկանալ, թե գործող վարչապետ Նաթանյահուն հանրային-քաղաքական ի՞նչ աջակցություն ունի եւ հրեական հանրությունն ինչպես է վերաբերվում Պաղեստինի անկախության հռչակմանը:

Երեւում է, ինչ-որ տեղ Ֆաթուլլաեւը «վառվել է»: Կամ շատախոսել է, կամ դրսեւորել լրագրողին ոչ յուրահատուկ, ընդգծված հետաքրքություն: Ուշագրավ է, որ ադրբեջանցի լրագրողին «Մոսադի» գործակալ է անվանում թուրքական թերթը, իսկ պատվիրատուն Ադրբեջանի իշխանություններին կամ հատուկ ծառայություններին մոտ կանգնած անձ է կամ՝ շրջանակ: Նա խոստովանում է, որ Բաքվում իրեն համարում են նաեւ ռուսական հատուկ ծառայությունների գործակալ: Ալիեւի գլխավոր քարոզիչն Իսրայելում «վառվե՞լ է»: Իսկ գուցե նրան «վառել» են, որպեսզի ավելի բարդ եւ պատասխանատու բացահայտումներ չարվե՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում