Գործող կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունը` Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, պարտություն է կրել Բեռլինի տեղական ընտրությունների ժամանակ: Սա այս տարի անցկացված 7 ընտրություններից` Անգելա Մերկելի կուսակցության կրած 6-րդ պարտությունն է: Այս մասին հաղորդում էReuters գործակալությունը:
Համաձայն քվեարկությունից հետո հարցումների արդյունքների` Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ընտրողների 28.5%-ի ձայները, իսկ մերկելի կուսակցությունը` 23.5%-ի: Կանաչներն այստեղ ստացել են ընտրողների ձայների 18%-ը, իսկ ձախերը` 11.5%-ը: «Ծովահենների» կուսակցությունը հավաքել է 8.5%` այդպիսով հաղթահարելով 5%-անոց արգելքը: