Հոնգ Կոնգ քաղաքի ոստիկանությունը առգրավել է կոկաինի ռեկորդային քանակ` ավելի քան 550 կիլոգրամ: Սա աննախադեպ ցուցանիշ է Չինաստանի հարավային շրջանի համար. հայտնում է BBC-ն:
Թմրանյութերի ընդհանուր արժեքը գնահատվել է 77 միլիոն դոլար: Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է 8 մարդ, ովքեր կասկածվում են Հարավաֆրիկյան Հանրապետությունից Չինաստան թմրանյութեր տեղափոխելու մեջ: