Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի ելույթը հայ-ուրուգվայական հարաբերությունների մասին

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է սեպտեմբերի 9-ին Հայաստան – Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ընթացքում Ուրոգվայի ԱԳ Նախարար Լուիս Ալմագրոյի ելույթը, որտեղ վերջինս ի թիվս այլ խնդիրների, նշում է, որ Լեռնային ղարաբաղը պետք է լինի անկախ, կամ միանա Հայաստանին.

«Սիրելի ներկաներ, Հայաստանի եւ Հայ Դատի Յանձնախմբի բարեկամներ

Կցանկանայի նախ եւ առաջ շնորհավորել այս համաժողովի կազմակերպման միտքը, քանի որ մեր երկկողմ հարաբերություններում մինչեւ այսօր մենք չենք կարողացել մեր երկու ժողովուրդների բարօրության օժանդակող մի նախաձեռնություն իրականացնել:

Հայաստանի հետ մենք ունենք շատ հատուկ հարաբերություններ, որն արդյունք է Ուրուգվայի մեջ զորավոր հայ համայնքի ներկայության։ Մեր երկրները միմյանցից հեռու են գտնվում և մեր միջև առևտրական հարաբերություններն այդքան էլ զարգացած եչն, սակայն ես կուզեի, որ մեր միջև մեծանան գիտության, տեխնոլոգիայի, պաշտպանության եւ այլ ոլորտներում փոխանակումները: Պարզ ասած, ունենք երկկողմ հարաբերություններ, որոնց դեռ պետք է կառուցվեն:

Մինչ օրս մենք ունեցել ենք հարաբերություններ` հիմնված սկզբունքների վրա, որ լավագույն միջոցն է բարեկամություն սկսելու համար։ Մենք մեծ համակրանք ունենք Հայ Դատի նկատմամբ, որովհետեւ այն մեր սրտից է խոսում, մենք որպես ժողովուրդ, աշխարհի մեջ այն քչերից ենք, ում Հայ Դատը շատ խորը կերպով հուզում է: Մենք գնահատում ենք Հայաստանի կողմից իրականացված այն ջանքերը, որի շնորհիվ կերտվել է բարօրութոււն և մարդկային զարգացում:
Հայ ժողովրդի հանդեպ մեր համակրանքը գալիս է իր ցավից եւ պայքարից, տարիների ընթացքում նույնիսկ աննպաստ պայմանների մեջ ինքն իրեն ամրապնդելու ջանքերից: Այս բոլորը մեզ համար ուսանելի դասեր են: Միջազգային բեմում հայկական պարագան երբեմն ամրապնդվում է, երբեմն էլ կորսվում, որովհետեւ միջազգային հարաբերությունները շատ անգամներ հիմնված են շահի վրա եւ ոչ այնքան սկզբունքների։ Երբեմն շահերի դիմաց սկզբունքները տեղի են տալիս, բայց այս հարցում է, որ Ուրուգվայը շարունակում է պահել իր կապը Հայաստանի հետ: Սկզբունքներիի վրա հիմնված Հայաստանի հետ մեր կապը պատճառ դարձավ, որ որպես ԱԳ նախարար իմ պաշտոնի առաջին օրերին Արգենտինայում Թուրքիայի դեսպանի հետ խոսակցություն և բախում ունենամ «Արմենիա» հրապարակում ապրիլյան Հիշատակի օրվա կապակցությամբ նախարար Էրլիչի հայտարարության առթիվ:

Հայաստանի նման մենք էլ փափագում ենք լավագույն հարաբերություններն ունենալ բոլոր ժողովուրդների հետ, սակայն չենք ուզում, որ որևէ մեկը պայմանավորի Հայաստանի հետ մեր բարեկամական հարաբերութիւնները։

Մենք խորապես քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հարցը եւ շարունակում ենք փնտրել բոլոր հատվածների համաձայնությամբ ընդունվելիք պետական դիրքորոշումը` խնդրի լուծման համար: Անձնապես հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է ու սերտորեն կապված է մնում Հայաստանի հետ՝ իր հայ բնակչությամբ: Լավագույն ուղին կամ Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, կամ` ապագային, Հայաստանի հետ կցումը։

Այս մեկը շատ զորավոր սահմանում է, որ շատերին պիտի ցնցի, այնպես ինչպես մեր նախապես որդեգրած այլ որոշումներ եւ սահմանումներ, բայց վստահ եղեք մեր համոզմունքերին եւ մեր բարեկամությանը, որ հիմնված է սկզբունքների վրա։ Եւ թող այդ բարեկամությունը այդ մակարդակին չմնա: Այս համաժողովն առաջին առիթն է, որ իմանանք ինչ անել, ճարտարարվեստի, առեւտրի, գիտության ոլորտներիի մեջ ներդրումային ի՛նչ դաշտեր ստեղծել Հայաստանում: Եւ թող այս համայնքը շարունակի իր կապը երկու երկրների միջեւ որպես գործոն, որովհետեւ այդ համայնքը նաեւ Ուրուգվայի բարգավաճման գործոն է: Ուրեմն ժամանակն է որ այդ համայնքն իր աշխատանքով նաեւ հարստացնի մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունները, ժամանակն է գործի եւ ոչ թէ խոսքի, սկզբունքների ամրապնդման, որովհետեւ մեր փափագն է Հայաստանի հետ ունենալ զարգացող սերտ հարաբերություններ, որոնց պարունակությունը օր-օրի ավելի բարգավաճի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում