Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ժամանել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:









































