Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկրի պառլամենտի քննարկմանը կներկայացնի միասեռական ամուսնությունները թույլատրելու մասին համապատասխան օրինագիծը, որն ընդունվելու դեպքում կարող է ուժի մեջ մտնել 2015 թ.:
Ինչպես հաղորդում է Mignews-ը, օրինագիծը թույլ է տալիս միասեռական զույգերին գրանցել իրենց ամուսնությունը քաղաքացիական ակտերի գրանցման վայրերում: BBC-ն հայտնում է, որ մյուս տարի այս հարցի կապակցությամբ կառավարությունը նախատեսում է կազմակերպել հասարակական քննարկումներ:
Oրինագծին, բացի լիբերալներից, կողմ են նաև պահպանողական որոշ նախարարներ: