Ադրբեջանի Ջալիլաբադ շրջանի Ալար գյուղի բնակիչ Գաբիլ Նասիրովը դանակահարել է իր դստերը, նրա ամուսնուն և ընտանիքի ևս 4 անդամների: Այս մասին հայտնում է APA գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը:
Հանցագործի դուստրը տեղում մահացել է, իսկ մյուս տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նասիրովը ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:








































