Ուելսի Սուոնսի քաղաքի մարզադաշտում տեղի է ունեցել նախօրեին զոհված 4 հանքափորների հիշատակին նվիրված միջոցառում: Արարողությունը նախորդել է «Սուոնսի»-«Վեստ Բրոմվիչ» ֆուտբոլային ակումբների միջև Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի հանդիպմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հինգշաբթի օրը, երբ 7 հանքափորներ աշխատանքների ժամանակ վնասել էին ջրի հսկայական պահեստարանը, որից հետո հանքն ամբողջությամբ ջրով էր լցվել: 2 հանքափորներ կարողացել էին ինքնուրույն դուրս գալ այդտեղից, մյուսին հանել էին փրկարարները: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: