Wednesday, 10 06 2026
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում

Ադրբեջանը կրկին դիմում է սպանության ու շանտաժի

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 13-ի լուսադեմից ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն այս պահի տվյալով ունի երկու զոհ եւ վիրավորներ: Ադրբեջանը նախօրեին արդեն կարծես թե սկսել էր նախապատրաստել սադրանքը:

Համենայն դեպս, փետրվարի 12-ին Ադրբեջանը տեղեկություն էր տարածել, թե իբրեւ թե Կապան-Զանգելան ուղղությամբ հայկական սահմանապահ ստորաբաժանումները կրակ են արձակել եւ վիրավորել ադրբեջաննցի զինվորի: Հայկական կողմը արձագանքել էր արագ, հայտնելով, որ կիրականացնի հետաքննություն, եւ, եթե հայ զինծառայողները անհիմն կրակ են բացել, ապա կենթարկվեն պատասխանատվության: Ադրբեջանական կողմի նպատակը սակայն ակնհայտորեն եղել է սադրանքին նախորդող տեղեկատվական հնարքը, ինչի վկայությունն է այն, որ նույն օրը լուսադեմին սահմանային նույն գոտում ադրբեջանցիները իրականացրել են իրենց ծրագրած սադրանքը եւ սպանել երկու հայ զինծառայողի, վիրավորելով մի քանիսին:

Նախօրեին Բաքուն նաեւ Ադրբեջանում ԵՄ դեսպանին հրավիրել ԱԳՆ ու դժգոհություն էր հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից, հայտարարելով, թե այդ առաքելությունն իբրեւ թե խախտում է պայմանավորվածություններն ու «հակաադրբեջանական» է: Գործնականում, թե իբրեւ թե հայկական կողմից հրադադարի խախտման մասին տեղեկատվությունը, թե ԵՄ առաքելության առնչությամբ դժգոհությունը Ադրբեջանի համար եղել է ծրագրված ռազմական սադրանքի, պարզապես մարդասպանության եւ շանտաժի հերթական գործողության «տեղեկատվական նախապատրաստման» դրսեւորում:

Ըստ էության, հնարավոր է, որ Ադրբեջանը նախագահի արտահերթ ընտրությունն անցկացնելուց ընդամենը օրեր անց դիմելով այդօրինակ արկածախնդրության, հետապնդում է այսպես ասած «հող շոշափելու» նպատակ, ստուգել մի կողմից հայկական կողմին, մյուս կողմից՝ միջազգային դերակատարներին, շոշափել նրանց տրամադրվածությունը: Դա նշանակում է, որ, եթե միջազգային դերակատարները մտադիր չեն աչք փակել Ադրբեջանի ռազմական արկածախնդրության քաղաքականության ծավալման ռիսկերի վրա, պետք է տեղի ունեցած սադրանքը արժանացնեն ընդհուպ անհամաչափ խիստ գնահատականի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում