«Կարող եմ ասել, որ օրենսդիր աշխատանքով չզբաղվող պատգամավորների ճնշող մեծամասնությունը հաջորդ խորհրդարանում չի լինելու։ ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում օրենսդիր աշխատանքում ակտիվ աշխատող մարդկանց է ներգրավելու։ Մեզ մումիաներ պետք չեն»,– երեկ «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Նա նաև ասել է, թե այն մարդիկ, ովքեր շատ են ուզում պատգամավոր դառնալ, թող պայքարեն մեծամասնական տեղերի համար։ «Օրենքում ինչո՞ւ մեծամասնական այդ 41 տեղերը պահպանվեցին։ Որպեսզի, եթե մարդ ուզում է իրեն իրացնել, նրան հնարավորություն տրվի ներկայացնել իր ծրագրերը, ընտրվել, օրենսդրական գործունեություն իրականացնել կամ տանիք վերանորոգել։ Եվ եթե ժողովուրդը նրանց ձայն կտա, թող գան խորհրդարան ու նստեն ՝ թեկուզ քարի նման»,– ավելացրել է պատգամավորը։











































