«Փաստն այն է, որ մենք ոչնչացրել ենք ադրբեջանական անօդաչու թռչող սարք, իսկ թե իրենք ինչ են ասում՝ այդքան էլ կարևոր չէ, ադրբեջանական կողմը միշտ էլ հեքել է, բայց մենք իրենց համոզելու կարիք չունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է, թե սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում խփվել է ադրբեջանական անօդաչու հետախուզական ինքնաթիռ, ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հասարակայնության կապերի վարչության պետ Սենոր Հասրաթյանը։
Նա նշեց, որ ոչնչացված հետախուզական ինքնաթիռի վրա այժմ փորձագիտական խումբ է աշխատում, որպեսզի հստակորեն պարզի, թե ինչպիսի սարք է, որտեղի արտադրության. «Մենք անպայման մանրամասները հրապարակելու ենք»:









































