Ռուսական HTB հեռուստաընկերության եթերում միմյանց են ծեծել երկու օլիգարխներ` Mirax Group ընկերության նախկին տնօրեն Սերգեյ Պոլոնսկին և Ռուսաստանի ազգային պահուստային բանկի տնօրեն Ալեքսանդր Լեբեդևը: Ինչպես նշում է Life News-ը, Պոլոնսկին դեպքի կապակցությամբ մտադիր է ոստիկանությանը դիմում ներկայացնել:
Ալեքսանդր Լեբեդևը չի դիմացել Պոլոնսկու կողմից իր հասցեին արված սպառնալիքներին և հարձակվել է նրա վրա: Mirax Group ընկերության նախկին տնօրենը Twitter-ի իր էջում այս կապակցությամբ գրել է. «Դուք չեք հավատա, որ Լեբեդևը նկարահանման ժամանակ քիչ առաջ հարձակվել է ինձ վրա և հարվածել իմ դեմքին, սա կատակ չէ»:
Լեբեդևն իր հերթին հայտարարել է, որ ինքը չի հարվածել Պոլոնսկուն, այլ ընդամենը հրել է նրան:











































