Thursday, 11 06 2026
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում

Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը Զվարթնոց օդանավակայանը չէ

Հարգելի հյուրեր,
Օդանավակայանի շենքում դուք տեսնելու եք հայ մեծ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի վրձնին պատկանող «Թել են մանում» (մեկնման սրահ) և «Երկանք» որմնանկարները (նախագահական սրահ), որը 70-ականների սկզբին ստեղծվել է գյումրեցի բանվորների և աշխատավորների վճարած գումարներով. տասնյակ հազարավոր մարդիկ իրենց աշխատավարձերից մասհանումներ և նվիրատվություններ են կատարել, որպեսզի Մինասն ստեղծի այդ և այլ որմնանկարները: Դրանք տարիներ շարունակ զարդարել են Գյումրին:

Հայաստանի իշխանությունները հայտարարել են այդ որմնանկարները պետության սեփականություն, 2 տասնյակ տարի ոչինչ չեն արել այդ և այլ որմնանկարների պահպանման համար, ապա մեղադրել են գյումրեցիներին` այդ որմնանկարները, իբր չպահպանելու համար, և դրանով հող նախապատրաստելով իրենց մշակութային թալանի համար, կառավարության որոշումներով արդեն 4 որմնանկար տեղափոխել են Երևան, երկուսը կախել են Կառավարության տան պատերից, երկուսը` հանձնել են Զվարթնոց օդանավակայանին անհատույց և անժամկետ տնօրինման:

Գյումրեցիներն արդեն հինգ ամիս է պահանջում են քաղաքին վերադարձնել տարված 4 որմնանկարները, կառավարությանն ուղղված բողոքագրերի տակ ստորագրել են ավելի քան 8.000 գյումրեցի, այդ թվում 500-ից ավելի մշակույթի գործիչներ և աշխատողներ: Հայաստանի կառավարությունը մինչ օրս ըստ էության չի պատասխանում այդ բողոք-պահանջագրին, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու պետությունը կարող էր 20 մլն դրամ հատկացնել նկարները վերականգնելու, Երևան տանելու և Կառավարական տան պատերից կախելու համար, ու չէր կարող նույն գումարը հատկացնել` վերականգնելու և որմնանկարները Գյումրիում թողնելու համար:

Է.Էռնեկյանը չի պատասխանում Գյումրու 35 հասարակական կազմակերպությունների հունիսի 29-ի նամակ-դիմումին. երևի, իրեն միայն որմնանկարներն էին հետաքրքրում: Նա պետք է իմանա, որ օդանավակայանում կախված որմնանկարները գյումրեցոնց ունեցվածքն է և նրանք պահանջատեր են: Նա պետք է կռահեր, որ իրեն պատիվ կբերեր այն, որ այդ որմնանկարները իր բարեգործության շնորհիվ վերականգնվեին ու թողնվեին Գյումրիում: Կառավարությունը սա չի կարողացել հասկանալ, Էռնեկյանը, գուցե կհասկանա: Թող իմանա նաև, որ գյումրեցիք այս ամենը որակում են որպես մշակութային թալան: Գյումրուց որմնանկարները տանելն ու «Զվարթնոցում» տեղադրելը անարգանք է քաղաքացիների և որմնանկարների իսկական տերերի հանդեպ: Այս ամոթալի թալանի պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է: Նման բան կարող էին միայն ֆաշիստական իշխանություններն անել:

Հարգելի հյուրեր, Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը Զվարթնոց օդանավակայանը չէ և ոչ էլ Կառավարական տունը: Սերունդների ունեցվածքը համայնքներից Երևան տանելով մշակութային կյանք չեն խթանում, այլ սպանում են` կշտացնելով իրենց եսը:

Այն որմնանկարները, որ դուք կտեսնեք օդանավակայանի սրահներում, մենք վերադարձնելու ենք Գյումրի քաղաք` երբ էլ լինի, ինչպես էլ լինի:
Շնորհավոր ձեր օդանավակայանի բացումը:

16 սեպտեմբերի, 2011

Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման խմբի անունից`
Հասմիկ Մելքոնյան, Վահան Թումասյան, Լևոն Բարսեղյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում