Thursday, 11 06 2026
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում

Ադրբեջան. ժամացույցին միացված Կովկասի պայթուցիկը

Հայաստանին Եվրամիության ռազմական օգնությունը կխաթարի Հարավային Կովկասում խաղաղությունը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Չեխիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը: Լրատվամիջոցները լռում են, թե ինչ է պատասխանել Չեխիայի խորհրդարանի նախագահը, որը Երեւանում հայտարարում էր, որ Բաքվում հայտնելու է Հայաստանին սատարող իրենց դիրքորոշումների մասին:

Դառնանք Բայրամովին, եւ Ադրբեջանին ընդհանրապես, որը Կովկասի խաղաղության սպառնալիք է դիտում Հայաստանին ռազմական որեւէ մատակարարում: Իսկ Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից եւ այլ երկրներից անդադար մատակարարումները, որ իրականացվում են մեծ ինտենսիվությամբ, չե՞ն խաթարում Կովկասի խաղաղությունը: Կովկասի խաղաղության «դետոնատորը» ինչպես եղել, այդպես էլ շարունակում է լինել Ադրբեջանը: Ընդ որում, ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանի այդ բնույթը «վայելում» է միջազգային լեգիտիմություն: Դրա պատճառները շատ խորն են, իսկ ռիսկերը, սպառնալիքներն ու հետեւանքները՝ բավականին մեծ:

Բայց, առայժմ այդ ամենը միջազգային հանրությանը, խոշոր դերակատարներին այդքան էլ չի հուզում, քանի դեռ նրանց բոլորի քաղաքական սցենարներում որեւէ կերպ չի բացառվում քաղաքական նպատակները ռազմական մեխանիզմով սպասարկելու տարբերակը: Իհարկե յուրաքաննչյուրի մոտ այդօրինակ տարբերակը ունի առանձին կառուցվածք, տրամաբանոթյուն, «ճանապարհային քարտեզ» եւ նօատակային ստատուս-քվո, բայց դրանից չի փոխվում խնդրի էությունը: Իսկ խնդիրն այն է, որ Ադրբեջանը շարունակում է լինել Կովկասի դետոնատոր, այսպես ասած՝ ժամացույցին միացված պայթուցիկ, որին գործի դնելու որոշման կոճակները տարբեր տեղերում են:

Բաքուն հենց այդ հանգամանքը լավ պատկկերացնելով է նաեւ, որ փորձում է անընդհատ «հղումներ» անել իբրեւ թե Հայաստանի իրավա-քաղաքական հիմքերում եղած «ռեւանշիզմին», ինչը բացարձակ մտացածին հանգամանք է, հաշվի առնելով այն, որ Հայաստանի իրավա-քաղաքական հիմքում՝ Անկախության հռչակագրում գոյություն չունի որեւէ ռեւանշիզմ, ի տարբերություն Ադրբեջանի ընդհուպ այսօր բացահայտորեն վարվող պաշտոնական քաղաքականության, որը բաց հավակնություններ է ներկայացնում ՀՀ հանդեպ:

Հայաստանի Անկախության հռչակագրում շատ պարզ գրված է, որ Հայաստանի հանրապետությունը ստեղծվում, հիմնադրվում է «ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից»: Հայաստանի հանրապետության իրավա-քաղաքական հիմքում չկա որեւէ ձեւակերպում, որն իր տակ չունի միջազգային իրավունքի անհրաժեշտ հղում եւ ապացուցողական բազա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում