Friday, 12 06 2026
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Անցնել թուրքերին ու հասնել չինացիներին. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 9-ին այցելել է Ջավախք՝ հետևելու Փարվանայի հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) կառուցմանը, որի հզորությունը կազմելու է 78 մեգավատտ, իսկ տարեկան արտադրությունը՝ 425 միլիոն կվտ/ժամ։

Այնտեղ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ջավախքի շրջանը նախկինում Վրաստանի ամենալքված շրջանն էր, մինչդեռ այժմ սկսել է բոլորից արագ զարգանալ։ Ապա նա խոսել է ՀԷԿ-երի կառուցման ոլորտում Վրաստանի էներգետիկ մեծ նախագծերի մասին.

«Մեր էներգետիկ հիմնական աշխատանքները կիրականացվեն մինչև 2015 թվականը, մինչ այդ մենք կրկնապատկելու ենք հիդրոէներգետիկան։ Հաջորդ տարի ՀԷԿ-երի կառուցման գործընթացում ներգրավվելու է 12,800 մարդ։ Հաշվի առնելով, որ տվյալ ոլորտում ներկայումս աշխատում է 10-15,000 մարդ, նրանց ընդհանուր թիվը հասնելու է 30,000-ի։

Կարծում եմ, որ համաշխարհային շուկայում մեր նշանը պետք է դառնա ՀԷԿ-երի շինարարությունը։ Այս տեսանկյունից առաջիկա 15-20 տարում մենք մշտապես աշխատանք կունենանք։ Դրա հետ մեկտեղ, մենք պետք է սովորենք տուրբիններ արտադրել և դուրս գալ միջազգային շուկա։ Դա չափազանց կարևոր է։

Հիդրոէներգետիկայի տեսանկյունից մենք 1980-ական թվականներին գտնվում էինք համաշխարհային մակարդակի վրա։ Ինգուրին ամբողջությամբ կառուցել են վրացի շինարարները։ Այժմ մենք տեխնոլոգիական առումով որոշակի հետընթաց ենք ապրել, դրա համար էլ պետք է մեծ ուշադրություն հատկացնենք դրան։ Մեր «նոու-հաու»-ն պետք է լինի լավ շինարարությունը։

Մենք արդեն սովորել ենք կառուցել ամենաարագ տեմպերով, հնարավոր է՝ մենք անցնենք թուրքերին ու հասնենք չինացիներին։ Կատարելապես իրատեսական է այն նպատակը, որ համայն աշխարհում ամենաարագ ու որակյալ ձևով ՀԷԿ-եր կառուցելու են վրացիները։ Դրա համար մենք պետք է մարդկանց գործուղենք Ասիա, Աֆրիկա ու Եվրոպա։ Մենք հետամնաց, տնտեսապես անփորձ երկիր չենք, որ օտարերկրացին գա այստեղ և ինչ-որ բան կառուցի։

Մենք փորձ ենք կուտակում, և այժմ եզակի պահ է ստեղծվում այն նաև արտահանելու համար։ Այդ շինարարության ճանապարհով կանցնեն նոր պրոֆեսիոնալների սերունդներ։ Ստեղծվում է հիդրոտեխնիկայի լաբորատորիա, ուր հավաքվելու են բոլոր էներգետիկները։ Ի դեպ, այս տարի դիմորդների մեծ մասը նախընտրել է ինժեներային մասնագիտությունները։ Դեռևս հնարավոր է, որ գլխավոր մենեջերին հրավիրենք արտերկրից, սակայն ինժեներն ու տեխնիկն անպայմանորեն պետք է լինեն տեղական կադրեր»։

Հիշեցնենք, որ 2010 թվականին Վրաստանի բոլոր էլեկտրակայաններում արտադրվել է վերջին 7 տարիների համար ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա՝ 10.1 միլիարդ կվտ/ժամ։ Ընդ որում՝ դրանից 9.3 միլիարդ կվտ/ժամն արտադրվել է ՀԷԿ-երում, իսկ 0.8 միլիարդ կվտ/ժամը՝ ՋԷԿ-երում։

Վրաստանն այժմ սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Արևելյան Եվրոպային, որն իրականացվում է Թուրքիայի տարածքով։ Բացի այդ, Վրաստանը մտադիր է, 2014 թվականից սկսած, Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին։ Դրա համար էլ Վրաստանը զարկ է տալիս ՀԷԿ-երի կառուցմանը։

Լուսանկարը` Օլեգ – Սանդրո Պանֆիլովի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում