Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել տեղի քիմիական գործարանում: Ողջ գիշերվա ընթացքում այստեղ եղել են մի քանի տասնյակ պայթյուններ: Մի քանի ժամ անց միայն հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը:
Տարհանվել են գործարանին հարակից տարածքների բնակիչները, քանի որ հրդեհից առաջացած ծուխը շատ վտանգավոր է եղել մարդկանց համար։ Հանրավոր է, որ ծուխը պարունակի թունավոր նյութ՝ ֆոսգեն, որն օգտագործել են դեռ առաջին աշխարհամարտի ժամանակ՝ որպես քիմիական զենք: Տեղի իշխանությունները շրջափակել են 10 կմ շառավղով տարածք և հայտնել, որ հրդեհը կարելի կլինի մարել միայն շաբաթ օրն առավոտյան:









































