Tuesday, 21 05 2024
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Սուտ եք ասում», «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց». լարված վիճակ՝ ԱԺ փոխխոսնակի ելույթի ժամանակ
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. թեկնածուն է Դավիթ Խաչատուրյանը
Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը
Լուրերի օրվա թողարկում 14։00

Հակակոռուպցիոն պայքարի գլխավոր հենասյունը հակակոռուպցիոն կրթությունն է. կայացել է թեմային նվիրված ֆորումը

Հայաստանի Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան` ՀՀ արդարադատության նախարարության, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում հունվարի 30-ին կազմակերպվել և անցկացրել է Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորումը։

Ինչպես տեղեկացրին Իրավաբանների հայկական ասոցիացիայից, միջոցառմանը բացման խոսքի ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշել է, որ, կոռուպցիայի դեմ պայքարի 3 հենասյուներից գլխավորը հակակոռուպցիոն կրթությունն է։ Երկրները, որոնք հաղթահարել են կոռուպցիան, կարևոր տեղ են տվել կրթությանը։

«Եթե կա քաղաքական կամք, բայց չկա ժողովրդի աջակցությունը, այդ երկրները ձախողում են հակակոռուպցիոն պայքարում։ Մեր խնդիրն է հակակոռուպցիոն կրթությունը դարձնել յուրաքանչյուր քաղաքացու կյանքում և գործունեությունում կարևոր»,- նշել է Կարեն Զադոյանը։

ԻՀԱ նախագահի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում հակակոռուպցիոն կրթության ասպեկտն այնքան էլ հասկացված չէ, և միջոցառումը հենց այդ խնդիրները վերհանելուն, դրանք հասկանալուն է ուղղված։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության հիմնական և գերակա ուղղություններից մեկն է։ Ըստ նրա՝ 2023թ-ի հոկտեմբերին հաստատված Հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան՝ հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկմանը մեծ տեղ է տրվել։

«Նախկին շրջափուլերի գնահատման արդյունքում վեր են հանվել խնդրահարույց հարցեր։ Վերլուծության արդյունքներով նոր ժամանակահատվածի համար գերակայությունները դասավորվում են։ Նոր ռազմավարության այս ուղղությունները բավականին հավակնոտ են, բազմաշերտ և բովանդակային առումով՝ լայն»,- ընդգծել է փոխնախարարը։

Նշվում է, որ Կարեն Կարապետյանն այս լրջագույն և դժվար աշխատանքների ճանապարհին հատուկ ընդգծել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարումը, որոնք մասնակցել են ինչպես նախորդ, այնպես էլ ընդունված վերջին Հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, ԵՄ-ի կողմից է ֆինանասավորվող «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը, ընդգծելով միջոցառմանը մասնակիցների մեծ թվով մասնակցությունը և նրանց հետաքրքրությունը քննարկվող հարցերի նկատմամբ, նշել է, որ միայն նման համագործակցության շնորհիվ կարելի է արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում։

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիտսակեսյանը ողջունել է ներկաներին ու նկատել, որ նման ֆորումի անցկացումը նոր ազդակ է կառավարություն-քաղաքացիական հասարակություն առողջ, կառուցողական երկխոսության համար։ Նա ընդգծել է նաև, որ նման ֆորումի անցկացումը համապաստախանում է նաև Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած հանձնառություններին։ Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացին մանկահասակ տարիքից պետք է սովորի, թե ինչպես է պետք պայքարել կոռուպցիայի դեմ։

ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ, հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատու Հակոբ Քնաջյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են ռազմավարությամբ սահմանված գործողությունների ներկայացման, գործողությունների պլանավորման, մշակման և իրականացման հարցերում մասնագիտական ՔՀԿ-ների ներգրավման անհրաժեշտության, գործողությունների կատարման ընթացքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ մի շարք պետական մարմիններից, այդ թվում՝ Արդարադատության նախարարության, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ներքին գործերի նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Բուլղարիայի դեսպանության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հանրային հեռարձակողի խորհրդի, Կրթության տեսչական մարմնի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» (Penal Reform Iinternational (PRI)) միջազգային կազմակերպության, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի, ԵՄ Թվինինգ ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի, ԵԽ երևանյան գրասենյակի և մի շարք ՔՀԿ-ների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում