Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստան-Սփյուռք. նոր ռազմավարություն, հին խնդիր, նոր մարտահրավեր

Սփյուռքի հարցերի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը ազդարարել է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության առաջիկա տասնամյակի ռազմավարության մասին, որի առանցքում, ըստ գրասենյակի, պետք է լինի պետականությունը: Նախաաձեռնողները կարծում են, որ կա պետականության շուրջ համախմբված սփյուռքի անհրաժեշտություն, քանի որ Հայաստան պետության գոյությունը ոչ միայն հայաստանցիների, այլ նաեւ սփյուռքի պաշտպանության առհավատչյան է: Այստեղ իհարկե վիճելու քիչ բան կա: Հարց կառաջանա, թե ո՞րն է այդ քիչը:

Օրինակ, վիճելի է, թե մինչ այժմ չենք ունեցել պետականության գաղափարի շուրջ խմբված կամ կենտրոնացած սփյուռք: Անգնահատելի է այն ջանքը եւ ռեսուրսը, որ սփյուռքը անցնող երեք տասնամյակում տրամադրել է Հայաստանին եւ դրանով ավելացրել Հայաստանի կենսունակությունը: Եվ խոսքը լոկ նյութական, ֆինսնական ռեսուրսի մասին չէ, այլ նաեւ մարդկային, որը պետականության ձեւավորման ու կենսագործունեության հարցում ներգրավված է եղել թե Հայաստանում, թե հենց սփյուռքում: Հարցն այլ է, որ այդ ամենը չի արտացոլել ամբողջական այն ներուժը, որ կա Սփյուռքում: Սա թերեւս անկասկած է: Ներուժն ահռելի է:

Իհարկե ոչ անսահման, կամ ոչ այնպիսին, որ «մեր դեմ խաղ չկա»՝ ինչպես հաճախ դիտարկվել է պարզունակ չափումներով, բայց իսկապես շատ մեծ է եւ չիրացված, չօգտագործվող: Ընդ որում, երբ խոսվում է այդ մասին, շատ կարեւոր է արձանագրել նաեւ, որ սփյուռքի ներուժն իր հետ աշխատանքի իմաստով առաջին հերթին պահանջում է մի պարզ բան՝ այդ ներուժը ամենեւին մոնոլիտ չէ, միատեսակ չէ: Այդ ներուժը ապակենտրոն է, բազմազան, հաճախ էապես տարբեր, եւ պահանջում է խիստ առարկայացված եւ «տեղայնացված» աշխատանք, հաշվի առնելով ոչ միայն տեղի հայության, այլ նաեւ հենց տվյալ երկրի հասարակաան, քաղաքական առանձնահատկությունները, հասարակական հարաբերությունների մշակույթն ու արժեհամակարգային նշաձողերը:

Սա պահանջում է ահռելի աշխատանք, այդ աշխատանքի գաղափարական, հայեցակարգային կուռ հիմքով: Այստեղ չափազանց կարեւոր էմի հանգամանք, որը թերեւս եղել է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության հիմնարար խնդիրներից մեկը: Այդ փոխհարաբերության արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը էապես խոչընդոտել է քաղաքականությունը, Հայաստանին եւ սփյուռքին առնչվող ներքաղաքական կոնյուկտուրան: Արդյո՞ք նոր ռազմավարությունը ի զորու է լինելու, թույլ է տալու հաղթահարել այդ խնդիրը, որ շարունակվում է առ այսօր, թե դարձյալ՝ բավականին հնչեղ, երբեմն պաթետիկ եւ բաժակաճառային, երբեմն անվիճելի, դիպուկ, համարժեք խոսքերի ու ձեւակերպումների ներքո շարունակվելու է քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունը: Պետականության գաղափարը հաջողվելու՞ է մատուցել դրանից դուրս, դրանից վեր, եւ ծավալել դրա շուրջ իսկապես համահայկական ընդգրկում ունեցող, միաժամանակ այդ բազմազանությունը հաշվի առնող խոսակցությունների, երկխոսության մի համակարգ, որը թույլ կտա հասնել ճանապարհների ու մոդելների արդյուննավետ վերանայման եւ կայուն արդիականացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում