Wednesday, 17 06 2026
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում

Օրենքի կոպիտ խախտումների համար 13 քննիչ ազատվել է աշխատանքից

2023 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն, գործադրելով իր ներքին վերահսկողության գործիքակազմը, էական աշխատանքներ է կատարել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

Մասնավորապես, այս ոլորտում կատարված աշխատանքների ամփոփման արդյունքների համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում, ինչպես ՀՀ քննչական կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից, ՀՀ դատախազությունից ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս, առերևույթ քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու և կարգապահական միջոց կիրառելու հարցը քննարկելու վերաբերյալ ընդհանուր 1196 միջնորդություն, որոնցով իրականացվել է 493 նախնական ուսումնասիրություն և 83 ստուգում։ Լուծվել է նախորդ տարվանից փոխանցված 72 նախնական ուսումնասիրության ընթացք:

Ընդհանուր առմամբ նշված միջնորդությունների հիման վրա իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 67 (2022թ.՝ 35) անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին 57 (2022թ.՝ 24) միջնորդություն:

Հարուցված այս 57 կարգապահական վարույթների արդյունքում՝ ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող 67 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից՝

3-ի նկատմամբ կիրառվել է «նկատողություն»,

47-ի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»,

1-ի նկատմամբ՝ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով»

3-ի նկատմամբ՝ «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»,

13-ի նկատմամբ՝ «պաշտոնից ազատում կարգապահական տույժի տեսակը:

Բացի այդ, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2.2 կետի կիրառմամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի հրամանով 48 դեպքով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող 92 անձի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժ:

ՀՀ ՔԿ նախագահի միջնորդությամբ կարգապահական հանձնաժողովին ուղարկված 3 անձի վերաբերյալ 3 միջնորդության քննարկում տեղափոխվել է 2024 թվական։

Վերլուծությունը փաստում է, որ 2022թ․ համեմատ, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից առերևույթ քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու և կարգապահական միջոց կիրառելու հարցը քննարկելու վերաբերյալ ներկայացված գրեթե նույնաքանակ միջնորդությունների պայմաններում գրեթե կրկնակի ավելացել են ինչպես ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին ներկայացված՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունները, այնպես էլ դրանց արդյունքում կարգապահական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը։

Հատկանշական է, որ ընդհանուր միջնորդությունների քանակը էականորեն չի ավելացել (ընդամենը 6%-ով) նախորդող տարվա համեմատ՝ այն պայմաններում, երբ քրեական վարույթների թիվը, քրեադատավարական նոր ընթացակարգերով պայմանավորված, գրեթե եռապատկվել է։ Այս միտումը քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումների, կարգապահական թերությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու, նման դեպքերին համաչափ արձագանքելու ՀՀ քննչական կոմիտեում որդեգրված քաղաքականության խստացման արդյունքն է, ինչի վկայությունն է կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների քանակական աճը։

Այդ քաղաքականության նպատակն է խթանել նախաքննության որակի բարձրացումը, ինչպես նաև նախաքննության շրջանակներում դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության համար ապահովել ավելի բարձր երաշխիքներ։

Նշված մոտեցումը կրելու է շարունակական բնույթ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում