Սեպտեմբերի 15-ին Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին:
«Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են բարերար Արամ Իզմաիլյանը` բարեգործական նշանակալի գործունեության համար (Ռուսաստանի Դաշնություն) եւ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնող վարպետ Վոլոդյա Բաբայանը:









































