Sunday, 21 06 2026
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի

«Շատ մի ոգևորվեք»․ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

«Իհարկե այսօր ավելի հեշտ է թվում պաշտոնյային վիրավորելը կամ ստեր տարածելը: Ժամանակին նման եզակի դեպքերն իրենց արձագանքն էին ստանում կա՛մ շենքի մուտքերում ծեծ ուտելով, կա՛մ շատ ու շատ պաշտոնյաներ որոշ այսօրվա իբր արդար և ազնիվ, հայրենիքի դարդը լացող լրագրող կամ խմբագրերի դեմքին ծրարով դոլար էին «ճպացնում»»,-այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Անունը դնում էին՝ դե օգնենք, որպեսզի ԶԼՄ-ն կայանա: Դրա դիմաց ԶԼՄ-ն ուղղակի անտեսում էր պաշտոնյային, հյուր էր կանչում մեկին, ով կգովա հովանավորին, կամ գոնե նյութ գրելիս մականունը չէր գրում, կամ էլ, կախված ծրարի ճտոցի ուժգնությունից և ծանրությունից նույնիսկ գովերգում էր պաշտոնյային:

Հիմա պաշտոնյա վիրավորելու կամ սուտ ասելու մեջ հերոսություն չկա, ոչ ակնկալվող փող կա, ոչ էլ կծեծեն: Նենց, որ շատ մի ոգևորվեք:

Բայց կա հիմա նաև օրինական տարբերակ՝ պարզապես չալարել և դիմել դատարան: Մի տեղ պարտվել մի տեղ հաղթել: Ու այ սենց բոլոր նրանք, ովքեր իրենց թույլ կտան վիրավորել, զրպարտել ինձ, իմ ընտանիքի անդամներին, խելոք ներողություն են խնդրելու և վճարելու են փոխհատուցում:

Իրենք, բնական է, այդ ընթացքում կմեղադրեն դատարաններին, կասեն՝ ներողություն են խնդրում, որովհետև օրինապաշտ են, բայցեր ու բացատրություններ կբերեն ու խելոք ներողությունը կխնդրեն և կվճարեն դատարանի սահմանած այս կամ այն քանակի գումարը:

Սա առաջին ու վերջին օրինակը չէ, և մոտ ապագայում դեռ շատ այսպիսի բանախոսների օրինակներ եմ հրապարակելու, որոնց բերում և հատուկ խոսեցնում են, որ վիրավորանք կամ զրպարտանք արտաբերեն, իրենց հրավիրող բիզնեսմեն խմբագիրների, քաղաքական գործիչների և հին մասնագիտություն ունեցող, բայց հիմա բոլգեր ներկայացողների, ովքեր իմացել են, թե ինչպես կարելի է եթեր մտնել և նաև այդպես հայտնի դառնալ»,-նշվում է գրառման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում