Monday, 08 06 2026
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ

Մեր ժողովուրդն ուներ չտեսնված պոտենցիալ, բայց մենք չկարողացանք այն ծաղկեցնել և բազմապատկել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանն է.

-Պարոն Շահինյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քսանամյա անկախութունը:

-Հայաստանի անկախությունը ծագեց հասարակական մեծ դժվարությունների ներքո` Արցախի ազատագրական պայքար, Սումգայիթի կոտորած, երկրաշարժ, պատերազմ:
Կար սակայն մի բան, որ այսօր չկա` եղբայրություն և դիմացինի նկատմամբ համակրանք ու սեր: Հայ ազգը կորցրեց մի կարևոր հնարավորություն` այդ խորը և ազնիվ հարաբերությունները ժողովրդավարության հիմքը դարձնելը:
Ճիշտ է, որ այս դժվարությունների ներքո դյուրին չէր այդ տեսակ հիմքեր դնել, բայց հարևան երկրները կամ հեռու մի շարք պետություններ դա արեցին: Խոսքը Թուրքիայի և Իսրայելի մասին է:

Հայաստանը չկարողացավ իր կարևորագույն մտավորական ուժը իր սահմանների մեջ պահել և օգտագործել ի նպաստ իր պետական շահերի: Չկարողացավ նաև այն առողջ օրենսդրական և տնտեսական մթնոլորտը ստեղծել, որի հիման վրա միայն կարելի է կառուցել մի առողջ հանրապետություն: Ինձ համար ցավալի է, որ հնարավոր չեղավ այն տեսակ օրենքներ մտցնել և տարածել, որոնք թույլ կտային կառավարություն-ընդդիմություն հարաբերություններին տրամաբանորեն զարգանալ և դրա հիման վրա նաև հակառակորդների մեջ այդ քաղաքացիական փոխհարաբերությունների հարգանքը առաջացնել, ինչ-որ ժողովուրդը ստեղծում է: Մեր ժողովուրդը ուներ չտեսնված պոտենցիալ, բայց մենք (Սփյուռքն էլ մեջը նկատի ունեմ) չկարողացանք դա ծաղկեցնել և բազմապատկել:

-Ի՞նչ զգացողություններ ունեք: Հայաստանն արդյոք ամեն ինչ արե՞ց քսան տարվա ընթացքում, որ դառնա Սփյուռքի հայրենիքը:

-Սկսենք այնտեղից, որ Հայաստանը չկարողացավ նախ և առաջ դառնալ արդեն տեղում ապրող հայերի հայրենիքը, ուր մնաց` Սփյուռքի: Իհարկե, յուրաքանչյուր սփյուռքահայ երազում է գոնե մեկ անգամ հայրենիք գնալ, բայց արդյոք դա իր, մեր ձեր տո՞ւնն է: Մի շարք արժեքներ վերացել են` սկսած սրբությունից: Ոչ մի սրբություն չեմ տեսնում: Եղածը քանդված է, ու դա կարելի է գտնել միմիայն երեխաների` անմեղության, և կենդանիների մեջ: Իսկ մարդ ասվա՞ծը: Նայենք մեր շուրջը, ո՞ր ժողովուրդը կարող էր այն տեսակ հող պատրաստել, որ իր քաղաքական սիրտը, թևը և գլուխը այդ տեսակ դաժան ձևով երեք րոպեի ընթացքում ոչնչանան (խոսքը հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին է):

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին` իշխանությունները երբեք չեն ցանկացել հասկանալ սփյուռքի բուն բնույթը, կառուցվածքը (ոչ կառույցները) և հնարավորությունները: Կառավարությունը միշտ նայել է Սփյուռքին որպես դրամի աղբյուրի, իսկ Սփյուռքի որոշ շրջաններ հենց այդպես էլ վարվել են: Ոչ ոք չի մտածել, որ իր ժողովրդի ճակատագրի հիմքը իր միասնականությունն է, սակայն ոչ թղթի վրա, այլ կոնկրետ ծրագրերի շուրջ, օրինակ` արտաքին քաղաքականությունը: Առիթ ունեցել եմ անդրադառնալու հայ-թուրքական արձանագրություններին: Դա բառի բուն իմաստով Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները վերջնականապես քանդելու եզրին հասցրին, միմիայն որովհետև արտգործնախարարը և նախագահը ոչ մի ձևով չհասկացան, թե ինչ հետևանքներ կունենան իրենց կատարած միակողմանի քայլերը: Այսօր, առանց աղմուկ հանելու կարելի է շատ արդյունավետ գործունեություն մատուցել Հայաստանի և հայերի (օրինակ` Արցախի) շահերին ի նպաստ: Նույնը, ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Բայց ամբողջ այդ պոտենցիալը կորչում է: Անհատականությունը միմիայն Սփյուռքի հիվանդությունը չէ…

-Հայաստանը ի՞նչ լուրջ ձեռքբերումների է հասել այս տարիների ընթացքում:

-Ամենալուրջ և անվիճելի ձեռքբերումները Հայաստանի բանակի ստեղծումը և Արցախի սահմանների ապահովումն են: Բայց դա փոքր-ինչ քիչ է, եթե չկարողանանք բանակում զինծառայողների համար ապահով մթնոլորտ ստեղծել, իսկական օրինաց երկիր կառուցել, քաղաքական բազմազանություն ունենալ խորհրդարանում և, իհարկե, այն տեսակ դպրոցական զարգացում ապահովել մեր երեխաների համար, որ կարողանան մտավորապես աճել և իրենց գիտելիքների վրա կառուցել իրենց (և ուրեմն բոլոր հայերի) ապագան:

-Դրան հասնելու համար ի՞նչ է պետք:

-Պետք է, որ առաջ գնան միմիայն այն մարդիկ, որոնք իրենց անձնական ջանքերով և կաշառակերության վերացմամբ արժանացան առաջադիմության: Բայց դա չէ՞ որ մտավոր զարգացման փոփոխությամբ է պայմանավորված և, իհարկե, երկու կողմից պիտի գա` քաղաքական, մտավոր և տնտեսական էլիտայից և միաժամանակ` ժողովրդի կամքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում