Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ոչ ոք մեզ չի խանգարի» ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը։ Դատելով Նեթանյահուի հայտարարություններից Իսրայելը չի ենթարկվի ՄԱԿ միջազգային դատարանի որոշմանը, որտեղ նրան մեղադրում են ցեղասպանության մեջ, և նրան կարող է հրահանգվել դադարեցնել հարձակումը: «Ոչ ոք մեզ չի կանգնեցնի՝ ոչ Հաագան, ոչ չարիքի առանցքը(Իրանը), ոչ էլ որևէ մեկը», – ասել է նա:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի օրը կրկնել էր Նեթանյահուի երդումը՝ ասելով, որ իսրայելական բանակը «վարում է մեր պատմության ամենաարդար պատերազմը» և չի դադարի, քանի դեռ չի հաղթել ՀԱՄԱՍ-ին:











































