Wednesday, 17 06 2026
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ

Զանգեզուրյան մանտրա. Ու՞մ աշխարհաքաղաքական հաշվեկշռում է Մեղրիի «երկաթուղին»

ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ բավական երկիմաստ հայտարարություն է արել. «Մենք դեռ աշխատելու տեղ ունենք այն չափով, որտեղ կարող ենք օգտակար լինել»: Պետդեպն անոնսավորել է Բլինքենի այցը Դավոս, որպեսզի «առաջնորդների հետ քննարկի գլոբալ մտահոգություններ հարուցող հարցեր՝ ներառյալ անդրանտլանտյան անվտանգությունը եւ միջազգային աշխարհակարգը»:

«Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի տպավորությամբ՝ «բացառված չէ, որ Դավոսում Բլինքենը հանդիպումներ ունենա Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հետ»: Ալիեւի «զանգեզուրյան մանտրան»՝ իր վերջին կոշտ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ, թելադրված է կամ մակաբերվում է իրավիճակից: ԱՄՆ-ը խիստ մտահոգությամբ է ընդունել Զանգելանի հատվածում Իրանի հետ հաղորդակցությունը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի երկրորդ ուղեանցման ծառայեցնելու հնարավորությունը, ինչի մասին անձամբ Իլհամ Ալիեւն է հայտարարել:

Կարելի է ենթադրել, որ Նախիջեւանի հետ հաղորդակցության «կալինինգրադյան ռեժիմի» հիշատակումը դիվանագիտական «գաղտնագիր» է, որ Ալիեւն օգնականի անունից հղել է Վաշինգտոնին. «Եթե դեմ եք, որ Ռուսաստանը Իրանի տարածքում երկրորդ միջանցքն ունենա, համոզեք, որ Հայաստանը «բացի Զանգեզուրը: Իսկ եթե չեք անում, Երեւանին կհամոզի Մոսկվան»:

Բաքուն տեղեկատվություն է տարածել, որ այս տարվա չինական առաջին բլոկ-գնացքաշարը տեղ է հասել ընդամենը տասնմեկ օրում: Խոսքն, իհարկե, երկկողմ բեռնափոխադրումների մասին է, բայց ընդամենը քառասուն ժամ է պահանջվում, որպեսզի հաջորդ գնացքաշարը Բաքվից հասնի Թուրքիա եւ շարժվի դեպի Եվրոպա: Ադրբեջանը եւ Վրաստանը Բաքու-Կարս երկաթգի ենթակառուցվածքների արդիականացման ճանապարհային քարտեզ են համաձայնեցրել: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Բաքուն կֆինանսավորի վրացական նոր՝ Անակլիա նավահանգստի կառուցումն ավարտին հասցնելու ծրագիրը: Հեռանկարում տարեկան տասնյակ միլիոնավոր տոննա բեռնափոխադրումներ են իրականացվելու:

Հայաստանի համար խիստ զգայուն է Իրանի պարագան՝ ոչ ոք չի վիճարկում: Բայց, երեւի, արժե ուշադրություն դարձնել, որ Իրանը խոսում է տարածաշրջանի «աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության անընդունելի» լինելու մասին: Դա ավելի լայն եւ, մանավանդ, խորքային ձեւակերպում է, քան ընկալվում է մեզանում: Ալիեւը հիշեցրեց խորհրդային իրողությունը, երբ Մեղրիով գնացքաշարեր էին անցնում: Երկաթուղու այդ հատվածը ԽՍՀՄ օրոք կառավարվել է ադրբեջանական վարչության կողմից: Դա աշխարհաքաղաքական սահմա՞ն է:

Ու՞մ աշխարհաքաղաքական հաշվեկշռում է Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող «երկաթգիծ»: 2028 թ.-ին լրանում է ռուս-պարսկական՝ Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը: Չորս տարի հետո ունենալու ենք Ռուսաստանին Արեւելյան Հայաստանի միացման երկդարյա հոբելյանը տոնո՞ղ, թե՞ իրոք անկախ եւ ինքնիշխա՞ն եւ «սրից փրկվածի» բարդույթից ձերբազատված պետություն: Տարածաշրջանի երկրներից ոչ մեկին դա ձեռնտու չէ: ԱՄՆ-ը օգտակա՞ր կլինի: Բայց՝ հանուն ինչի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում