Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմակայանների վրա 2023 թվականի հոկտեմբերի 17-ից ի վեր հարձակումների թիվը հասել է 130-ի։
Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Հարձակումների ընդհանուր թիվն այսօրվա դրությամբ կազմում է 130», – ասել է նա:
Ռայդերը պարզաբանել է, որ 53 հարձակում բաժին է ընկել ամերիկյան ռազմակայանների վրա Իրաքում, 77-ը` Սիրիայում։
Ռայդերը հաստատել է, որ Եմենի Հութի շարժման կողմից Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների թիվը 2023 թվականի նոյեմբերի 19-ից ի վեր հասել է 27-ի։








































