Saturday, 20 06 2026
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը

ԼՂ-ից տեղահանված հայերին պետք է անվտանգ և արժանապատիվ վերադարձի հնարավորություն տրվի․ Միյատովիչ

Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները խաղաղ բանակցային գործընթացում պետք է ուշադրությունը կենտրոնացնեն մարդու իրավունքների պաշտպանության վրա և մարդու իրավունքների պաշտպանության խիստ երաշխիքներ սահմանեն հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:

Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հրապարակելով իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների վերաբերյալ։

Զեկույցի մեջ նշվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր մարդու իրավունքների նման բնույթի առաքելություն կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նշվում է, որ այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 հազար ղարաբաղահայերի զանգվածային տեղահանումն էր Հայաստան:

«Տեղահանումը հաջորդել էր սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի նկատմամբ Բաքվի հետագա լիակատար վերահսկողությանը և մարդկանց տեղաշարժի և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև ընդհատումներին, որոնց բախվել էին ղարաբաղահայերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով ճանապարհի իննամսյա շրջափակման հետևանքով։ Հայաստանում հանձնակատարը զրուցել է ղարաբաղահայերի հետ, որոնք Ղարաբաղից հեռացել էին և գտնվում էին իշխանությունների տրամադրած ապաստարաններում։

Ստեփանակերտից բնակչության հեռանալուց հետո հանձնակատարը ականատես էր եղել դատարկ փողոցների, լքված տարածքների և քաղաքացիական անձանց ներկայության գրեթե լիակատար բացակայության։

Իր լսածի և տեսածի հիման վրա հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ԼՂ-ի հայերը լքել են իրենց տները՝ առանց որևէ կողմի որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ հասանելի և խելամիտ տարբերակն էր»,- նշված է զեկույցում։

Ողջունելով ղարաբաղյան տարածաշրջանից ժամանած բոլոր կարիքավորներին առաջին հիմնական օգնություն ցուցաբերելու Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած ղարաբաղահայերին և, մասնավորապես, խոցելի խմբերի համար պետք է երաշխավորված լինի անհապաղ, անհրաժեշտ աջակցության հասանելիությունը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։

«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է շարունակեն հատուկ ուշադրություն դարձնել ֆինանսական աջակցության տրամադրմանը ՝ ապահովելու համար, որ տեղահանված անձանց և նրանց ընդունող բնակչության մարդասիրական կարիքները լիովին բավարարվեն»,-ավելացրել է հանձնակատարը։

Հանձնակատարն ընդգծել է, որ վերջերս Հայաստան տեղահանված ղարաբաղահայերին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ Ղարաբաղ անվտանգ և արժանապատվորեն, նույնիսկ եթե այս պահին դա հիպոթետիկ է թվում մեծամասնության համար, այդ թվում՝ ճկուն լուծումներ գտնելու միջոցով, մասնավորապես՝ նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ կապված:

«Հնարավոր վերադարձի ակնկալիքով պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում ՝ անվտանգության երաշխիքներ սահմանելով, որպեսզի ղարաբաղահայերը կարողանան ժամանակավորապես մուտք գործել իրենց տներ կամ սովորական բնակության վայրեր և այցելել գերեզմանատներ, որտեղ թաղված են նրանց մերձավորները։

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել, որ Ղարաբաղի հայերի թողած գույքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց:

Այն սակավաթիվ էթնիկ հայերը, որոնք մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանության բոլոր միջոցներից, այդ թվում՝ նրանց ազատ տեղաշարժի ապահովման միջոցով»,- ասված է զեկույցում։

Հանձնակատարը հույս է հայտնել, որ բոլոր ներքին տեղահանված անձինք, որոնք կցանկանան, կկարողանան հնարավորինս շուտ վերադառնալ անվտանգության և արժանապատվության պայմաններում:

Ընդհանուր առմամբ, հանձնակատարը շեշտել է, որ երկարատև հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր անձինք իրավունք ունեն կամավոր և՛ անվտանգության, և՛ արժանապատվության պայմաններում վերադառնալ իրենց տներ կամ բնակության վայրեր:

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք հաղորդվում են հակամարտության հետ կապված, պետք է արդյունավետ և օպերատիվ կերպով հետաքննվեն, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, և, եթե նրանք մեղավոր ճանաչվեն արդար, անկախ և անկողմնակալ դատավարությունից հետո, պետք է պատժվեն։ Դա ներառում է Լաչինի միջանցքի շրջափակման, ղարաբաղահայերի զանգվածային տեղաշարժի և սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հանգամանքների վերաբերյալ պնդումները»,-ասել է հանձնակատարը։

Զեկույցում նաև նշվում է, որ պետք է նաև համապարփակ մոտեցում ցուցաբերվի ղարաբաղյան հակամարտության համատեքստում տեղի ունեցած մարդու իրավունքների լուրջ խախտումների լուծմանը։

Հանձնակատարի խոսքում արծարծված մարդու իրավունքների այլ հարցեր ներառում են մարդկանց ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հակամարտության պատճառով ձերբակալված անձանց վիճակը, ներառյալ նրանց կալանքի տակ պահելու պայմանները և նրանց ընտանիքների հետ շփման մակարդակը, տարածաշրջանում անհայտ կորածների ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարևորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում