Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի 1490 փորձագետների շրջանում անցկացված հարցման արդյունքում ձեւավորվածծ զեկույցը որպես կարճաժամկետ համաշխարհային թիվ մեկ մարտահրավեր արձանագրել է ապատեղեկատվությունը: Հարցումը անցկացվել է կարճաժամկետ ու երկարաժամկետ համաշխարհային մարտահրավերների ցանկը կազմելու, զեկույց պատրաստելու համար՝ Դավոսի ամենամյա համաշխարհային ֆորումին ընդառաջ, որը շվեյցարական այդ քաղաքում տեղի կունենա հունվարի 15-19-ին: Ինչպես հայտնի է, այդ ամենամյա ֆորումը հավաքում է պետությունների առաջնորդների, համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների, պետական, տնտեսական, քաղաքական էլիտաների ամենատարբեր ներկայացուցիչների, որոնք մի քանի օր շարունակ քննարկում են համաշխարհային խնդիրները:
Ի՞նչ մակարդակով կմասնակցի Դավոսի հերթական ֆորումին Հայաստանը, դեռեւս հայտնի չէ, սակայն համաշխարհային փորձագետների արձաննագրած թիվ մեկ մարտահրավերը, եթե համաշխարհային մասշտաբով առաջին տեղում է արձանագրվում այսպես ասած առաջին անգամ, ապա Հայաստանի համար այս խնդիրը՝ ապատեղեկկատվության, ընդհանրապես տեղեկատվական անվտանգության խնդիրը ազգային ավտանգության թիվ մեկ մարտահրավեր է թերեւս արդեն տարիներ շարունակ: Ավելին, Հայաստանում թերեւս ամենօրյա ռեժիմով է հնարավոր արձանագրել այդ մարտահրավերի, սպառնալիքի, ռիսկի դրսեւորում, տարբեր ձեւերով եւ մասշտաբներով, սակայն կրկնեմ՝ ամենօրյա պարբերականությամբ:
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները մի կողմից լինելով տեխնոլոգիական հեղափոխության շնորհիվ հանրությանը մատուցվող ծառայության լիարժեք եւ վարար աղբյուր, մյուս կողմից իրենց բնույթով, առանձնահատկություններով վաղուց վերածվել են հանրություններին ապակողմնորոշելու, ըստ այդմ նաեւ տարբեր պետությունների եւ հանրությունների «հիմքեր ցնցելու» գործիքի: Եվ դա հատկապես շոշափելի ռիսկեր է առաջացնում այն պետությունների եւ հասարակությունների համար, որոնք ձեւավորված չեն որպես ինստիտուցիոնալ օրգամիզմներ, չունեն պետական կառավարման, քաղաքական մշակույթի, հասարակական համակեցության այնպիսի ավանդույթներ եւ արժեհամակարգային իմունիտետ, որը կչեզոքացնի մարտահրավերները թեւ թույլ կտա առավեապես օգտագործել հնարավորությունները:
Հայաստանը ցավոք հենց այդ պետությունների շարքից է: Ըստ այդմ, եթե Դավոսի փորձագետները կարող են ապատեղեկատվությունը կարճաժամկետ մարտահրավերների առումով դասել համաշխարհային թիվ մեկ խնդրի աստիճանի, ախպա պատկերացնել կարելի է, թե այդ խնդիրը որպես մարտահրավեր ինչ ահռելի նշանակություն ունի Հայաստանի համար: Ընդ որում, Հայաստանի համար այդ մարտահրավերը ոչ միայն գոյություն ունի վաղուց, այլ վաղուց արդեն գոյություն ունի ոչ իբրեւ կարճաժամկետ, այլ երկարաժամկետ բնույթի մարտահրավեր: Ցավոք, Հայաստանում չեն նշմարվում դրա թե ուղիղ, թե այսպես ասած շրջանցիկ լուծումներ: Համաշխարհային մասշտաբով ինչ լուծումներ կարող են քննարկվել Դավոսում, անշուշտ հետաքրքիր է, եւ դրանք ընդհանուր մոտեցումներով իհարկե կարող են պարունակել նաեւ Հայաստանի համար օգտակար գաղափարներ:
Սակայն կասկածից վեր է, որ ապատեղեկատվության սպառնալիք-մմարտահրավերը, տեղեկատվական անվտանգության ռիսկը յուրաքանչյուր պետության անվտանգության գործն է, այդ թվում նաեւ այն պատճառով, որ ի վերջո պետությունների համար ապատեղեկատվությունը նաեւ գործիք, զենք է համաշխարհային կամ ռեգիոնալ մրցակցություններում, հետեւաբար հազիվ թե իրատեսական դիտվի երեւույթի դեմ հավաքական միջազգային դիմակայության հնարավորությունը: Ըստ այդմ, ապատեղեկատվության ժամանակակից համաշխարհային ճահճում չխեղդվելւ խեղդվողներից յուրաքանչյուրի ձեռքի գործն է, ասել է թե՝ Հայաստանի ձեռքի գործը: Ազգային անվտանգության այդ սպառնալիքի, տեղեկատվական անվտանգության համալիր ապոհովման խնդիրը Հայաստանը պետք է հոգա ինքնուրույն, մշակելով այն մեխանիզմները, որոնք թույլ կտան Հայաստանի համար դրականի վերածել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից բխող ռիսկերի ու հնարավորությունների բալանսը:









































