Հունվարի 9-ին Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է մահվան երկու դեպք: Հանգամանքները պարզվում են: Հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին աաղմկոտ տեսարան ապահովեց հնրակրթական դպրոցում իրականացված անորակ նորոգումների առիթով, ինչին անմիջապես հետեւեց պաշտոնանկություններ՝ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի, Լոռու մարզպետի, մեկ օր անց պաշտոնանկ եղավ Արմավիրի մարզպետը: Զինուժում կա երկու զոհ՝ մեկ օրվա ընթացքում:
Ողբերգական այդ երկու դեպքը հերթականն է Հայաստանի զինված ուժերում, բայց դրանց առնչությամբ չկան կառավարությունից եկող այնպիսի արձագանքներ, ինչպիսին օրինակ պոկվող կախիչների դեպքում: Տեսարաններ մեծ հաշվով պետք էլ չեն, այլ պետք է կառավարում՝ արդյունավետ կառավարում, առանց ավելորդ տեսարանների, որովհետեւ տեսարանային կառավարումը «բխում» է արդյունավետ կառավարման ճգնաժամից: Ակնառու է, որ Հայաստանի բանակում շարունակվում է ճգնաժամը: Ամանորին տարբեր կարգի պաշտոնյաներ այցեր էին կատարել զորամասեր, ճաշել զինվորների հետ: Սա եւս տեսարան է, որինչ ավելի, որովհետեւ այդօրինակ այցերը գործնական որեւէ նշանակություն չունեն զինված ուժերում առկա իրավիճակի, դրա կառավարրման գործում: Փոխարենը, ծառայում են այդ տարբեր կարգի պաշտոնյաների անձնական քարոզչությանը:
Մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցավ Ազատ գյուղում տեղակայված զորամասի ողբբերգությունը, երբ գյուղի՝ զորանոցի վերածված տներից մեկում այրվեց 15 զինծառայող: Գործը քննվում է առ այսօր, զոհերի հարազատները ունեն հարցեր, որոնք դեռ չունեն պատասծան: Մեկ տարի անց նոր ողբերգական օր, եւ, եթե մեկամյա վաղեմության ողբերգությունն իր ծանր հետեւանքով համեմատելի չէ՝ այս դեպքում կա տարբեր հանգամանքների հետեւանքով երկու զոհ, դա ամենեւին չի նշանակում, որ համեմատելի չէ կառավարման՝ մեղմ ասած անարդյունավետությունը: Այդ անարդյունավետությունը կարող է ցավագին ու ծանր հետեւանքով արտահայտվել տարբեր մասշտաբներով, բայց ցավալիորեն կայուն պարբերականությամբ, եթե կանոնավոր արտահայտվածություն չունի արդյունավետ կառավարումը:






































