Friday, 12 06 2026
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ

Թող Քոչարյանի վերադարձով մեզ չվախեցնեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը”

– Պարոն Սարգսյան, պատրաստվում ենք տոնել Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակը: Ի՞նչ փուլում ենք այսօր, ի՞նչ ձեռքբերումներ, բացթողումներ ունենք:

– Նախ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել Հայաստանի և բոլոր հայաստանցիների անկախության տոնը` անկախ նրանից նրանք Հայաստանում են ապրում, թե ոչ: Շատ կուզենայի, որ Հայաստանի 21-ամյակին թվով ավելի քիչ հայաստանցիներ բացակայեին Հայաստանից: Սա իմ անկեղծ ցանկությունն է, և այս ուղղությամբ ես` որպես քաղաքացի, որպես կուսակցական, իմ գործունեությունն եմ ծավալում և իմ հնարավորության սահմաններում փորձում եմ ինչ-որ բան անել, որպեսզի, եթե մենք էլ չկարողանանք, գոնե հաջորդ սերունդների համար դուռը կիսաբաց թողնենք` հարուստ, սեփական արժանապատվությամբ Հայաստան և հայաստանցի ունենալու գործում:

– Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած հանրահավաքից հետո ակնհայտ է, որ ևս մեկ շանս տրվեց իշխանություններին մինչև հաջորդ հանրահավաքը Տիգրան Առաքելյանի ազատ արձակման խնդիրը լուծելու համար: Եթե նույնիսկ Տ.Առաքելյանը ազատ արձակվի, երկխոսության շարունակման անհրաժեշտություն Դուք տեսնո՞ւմ եք, երբ արդեն իսկ հստակ է, որ իշխանությունները ցանկացած առիթ օգտագործելու են ապացուցելու, որ լրջորեն կարող են խոչընդոտներ առաջացնել` երկխոսությունը դադարեցնելու նպատակով:

– Նախ` ինչ վերաբերում է շանսին, ապա Հայ ազգային կոնգրեսը մշտապես հնարավորություն է ստեղծում հայ ժողովրդի համար` ժամանակին համահունչ դրսևորվելու, և այդ շանսը իշխանությանը չի, որ տրվում է, այլ այդ շանսը տրվում է հայ մարդուն, յուրաքանչյուրին և այդ թվում` իշխանության ներկայացուցիչներին: Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա դա գաղափար է, և այդ գաղափարը հավերժ է այնպես, ինչպես Աստված Ադամին ստեղծելուց հետո երեկոյան զրուցում էր Ադամի հետ դրախտում: Ես համոզված եմ, որ երկխոսության գաղափարը պետք չի նսեմացնել, և այն ուժերը, ովքեր դա անում են, անում են քաղաքական նպատակներով, սեփական շահից ելնելով, սեփական դերը կարևորելով: Վերջիվերջո, մենք գիտենք, թե ովքեր, երբ, ինչքան են երկխոսել իշխանությունների հետ, ինչ են ստացել և այսօր ընդդեմ երկխոսության խոսելու համար ինչ են ստանում: Ես այն կարծիքին եմ, որ նույնիսկ, երբ Հայ ազգային կոնգրեսը ժողովրդի ուղեկցությամբ կկանգնի նախագահական նստավայրի առաջ արտահերթ ընտրությունների պահանջով` որպես երկիրը այս ծանր վիճակից հանելու միակ միջոց, այդ ժամանակ էլ երկխոսության հնարավորությունը չպետք է մոռացվի, չպետք է արհամարհվի, որովհետև երկխոսությամբ է, որ մենք կշրջանցենք արյունահեղությունը, երկխոսությունն է, որ հեռու կպահի իշխանությանը քադաֆիզմից: Հակառակ դեպքում` ժողովուրդը կգնա այդ տարբերակին, որովհետև այս ժողովուրդը Ապրիլի 12, Մարտի 1, Մարտի 2 տեսած ժողովուրդ է, և այս անգամվա Մարտի 1-ին արդեն Մարտի 2 է փոխարինելու: Քաղաքական յուրաքանչյուր զարգացումներից ժողովուրդը փորձ է ձեռք բերում և հաջորդին ավելի պատրաստված է լինում: Ժողովուրդը դրան գնացող է, և եթե ժողովուրդը նեղանում է Կոնգրեսից, որ իրեն չի տանում այդ ճանապարհով, ապա այս առումով ես կուզենայի, որ երկխոսությունը որպես ելք, որպես միջոց գնահատեին իշխանությունները, հասկանային, ընդունեին դա և գիտակցեին, որ երկիրը այս իրավիճակից հանելու տարբերակն է դա` թեկուզ հանուն իրենց զավակների, թոռների, իրենց բաժին Հայաստանի, իրենց բաժին հայաստանցու: Ժողովրդին չպետք է ստիպել անելու քայլեր, ինչը Հայաստան պետությանը, Հայաստանի երրորդ հանրապետությանը բացարձակ պատիվ չէր բերի և երկար ժամանակ կպահանջեր նորից եղածը վերականգնելու:

– Այսինքն` Կոնգրեսը եթե գնա ավելի կոշտ մարտավարության, այնուամենայնիվ ելքը դարձյա՞լ երկխոսությունն է լինելու իշխանությունների հետ, թե՞ այդ տարբերակը որոշակի փուլում արդեն սպառված կարելի է համարել:

– Կա երկու տարբերակ: Կոնգրեսի տեսակետը հասարակության տեսակետն է, և հասարակությունը դժգոհում է Կոնգրեսից, որովհետև Կոնգրեսի առաջ դնում է ուժով արտահերթ ընտրությունների հասնելու խնդիր, Կոնգրեսը փորձում է այդ խնդիրը լուծել քաղաքակիրթ ճանապարհով: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը դժգոհում է Կոնգրեսից, չի դժգոհում ուրիշ ուժերից, չի դժգոհում իշխանությունից, դժգոհում է մեզնից, որովհետև մեզնից սպասելիք ունի, որովհետև հավատում է, որ մենք նվիրված ենք այդ գործին և ինչ-որ բան անելու ենք, որ այդ փոփոխությունը լինի: Ես շատ շնորհակալ եմ հասարակությանը այդ վստահության համար և հավատացնում եմ, որ այդ վստահությունը չենք չարաշահի: Իշխանությունը, եթե ձեռքը դնի խղճին և քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատի` կարող է գա հետևության, որ արտահերթ ընտրություններ իսկապես պետք են: Այս դեպքում Կոնգրեսին հարցնել էլ պետք չի, հասարակության կամքը իրենք կատարած կլինեն և առաջիկա ընտրություններում էլ իրենք որոշակի առումով այդ քայլի շնորհիվ կարող են ակնկալիք ունենալ: Այս տարբերակը տեսականորեն գոյություն ունի, բայց իրականում այս տարբերակին հավատալը ծիծաղելի է, որովհետև տեսնելով այս իշխանության բովանդակությունը, բնույթը` նման բանն անհնարին է, որովհետև մարդիկ, որոնք չունեին ոչինչ` այսօր տիրապետում են ամբողջ հանրապետությանը և իրենց ունեցածը ամեն գնով պահելու ու պաշտպանելու են, դա է իրենց Աստվածը: Մնում է մյուս տարբերակը` հասարակությունը իշխանությանը ցույց տա, որ այն Հայաստանը, ինչը իշխանությունները ձևավորում են ու փորձում են համոզել նաև հասարակությանը դրանում` չափից ավելի վիրտուալ է, շատ հեռու է իրականությունից: Իրականությունը սա է` հայ մարդը լքում է իր տունը, հայ մարդը մտածում է` իր որդուն ուղարկի՞ հայկական բանակ, թե՞ ոչ, հայ տղամարդը իր տանը ամաչում է իր երեխաների ու իր կնոջ առջև, որովհետև կենսական ամենափոքր պահանջները բավարարել չի կարողանում` այն դեպքում, երբ նա կարող ուժ է: Հասարակությունը իր համախմբվածությամբ դա պիտի ցույց տա իշխանությանը, որ պետք են արտահերթ ընտրություններ, պետք են ընտրված իշխանություններ:
Այս պարագայում Կոնգրեսին այլ բան չի մնում, քան համախմբել այս ժողովրդին, օր օրի ավելի կոշտացնել քայլերը և հասնել վերջնակետին, որտեղ պետք է պարտադրես իշխանությանը արտահերթ ընտրություններ անցկացնել: Ամբողջ խնդիրը ճշգրիտ ժամկետներում դա հասունացնելու և հաղթանակի տանող համախմբվածություն ու գործողություն ծավալելու մեջ է: Գործիքներ մենք ունենք, կան բազմաթիվ ճանապարհներ, որոնց միջոցով մենք կարող ենք հասարակության լայն զանգվածներ հավաքել` ներառյալ նստացույցեր, հանրահավաքների ակտիվացում և ամենօրյա անցկացում, մարզեր այցելություններ և ողջ ժողովրդով` դրսով ու ներսով, սփյուռքով ու մարզերով, քաղաքներով ու գյուղերով հավաքվելով ու որոշելով: Դրա հնարավորությունը մենք ունենք: Այսօր ամենաանհավատ տրամադրված մարդն անգամ չի կարող ասել, որ Կոնգրեսը այդ հնարավորությունը չունի: Իհարկե, շատ են այն մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով փորձում են հասարակությանը հավատացնել, թե Կոնգրեսը այդ հնարավորությունը չունի, բայց անիմաստ է այդ աշխատանքը, որովհետև չկա ուրիշ ուժ, որը այդ հնարավորությունը կունենա ավելի, քան Կոնգրեսը: Եվ փաստ է, որ Կոնգրեսը բոլոր առումներով ազնիվ է եղել ՀՀ քաղաքացու առաջ, ինքը չի գնացել գաղտնի երկխոսության` այնպես, ինչպես կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները, որոնք երկխոսության արդյունքում թուղթ են ստորագրել և այսօր էլ մտածում են այդ թղթին կո՞ղմ լինեն, թե՞ դեմ, կամ դրանից ի՞նչ կշահեն: Մեր երկխոսությունն էլ է եղել բաց, մեր` իշխանությանը կշտամբելն էլ է եղել բաց, մեր` իշխանությանը ինչ-որ դրական բան ասելն էլ է եղել բաց, մենք կեղծ բան չենք արել, ինչից պետք է ամաչենք և այդ առումով` զանգվածներ հավաքելը և խնդիր դնելը անհամեմատ ավելի հեշտ է լինելու, քան այս երկրում եղած ցանկացած քաղաքական ուժի համար:

– ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանն է արժանացել բանաձևի մի նախագիծ, որտեղ Մարտի 1-ի էջը փակելու անհրաժեշտությունն է նշվում, առավելապես կարևորվում են հերթական ընտրությունները, քան արտահերթ: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետևանք է այս բանաձևը:

– Ես շատ կուզենայի, որ թե՛ հիմա, թե՛ առաջիկայում ԵԽԽՎ-ի, ՄԱԿ-ի և առհասարակ զարգացած երկրների վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ լինի դրական: Ես կուզանայի, որ այդ իշխանությունները ընկալելի լինեն համաշխարհային հանրությանը, հույս ներշնչեին, որ իրենք գնում են ճիշտ ճանապարհով: Բայց ես նաև կարծում եմ, որ ԵԽԽՎ-ն այս փաստաթղթով անցնում է իր լիազորությունների սահմանը, որովհետև ժողովուրդը ինքն է որոշում` արտահերթ ընտրություններ պե՞տք են, թե՞ ոչ, իսկ դա ԵԽԽՎ-ի իրավասությունների շրջանակներում չի գտնվում, սա իսկապես մարդու իրավունքների խախտում է: Այս առումով, լավ կլիներ, որ ԵԽԽՎ-ն նախկին Խորհրդային Միության տարածքի երկրների նկատմամբ առաջնորդվեր ոչ թե համեմատության սկզբունքով, այլ կոնկրետ պահի սկզբունքով: Իրենք միշտ իրավիճակից երկու-երեք ամիս հետ են ընկնում, այսինքն`իրենք խոսում են երկխոսության մասին, բայց այդ փաստաթուղթը պատրաստել են այն ժամանակ, երբ դեռ երկխոսությունը ընթացքի մեջ էր: Այսօր երկխոսություն չկա, և իրենց ուշացած փաստաթուղթը վկայում է այն մասին, որ բյուրոկրատիան համատարած է: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը ԵԽ նկատմամբ իր դիրքորոշումը կարտահայտի` իր միասնությամբ, հանրահավաքներին իր մասնակցությամբ: Ես վստահ եմ, որ հաջորդ հանրահավաքը կանցկացվի հասարակության ավելի լայն զանգվածների մասնակցությամբ, ես տեսնում եմ այս գործընթացի առաջընթացը:

– Քաղաքական ի՞նչ վերադասավորումներ եք կանխատեսում, մասնավորապես վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի շուրջ գործընթացներ են ծավալվում, «Սիվիլիթաս» հիմնադրամն է սկսում ակտիվ գործունեության մեջ մտնել, Քոչարյանն է հարցազրույցներով հանդես գալիս, նրա` քաղաքականություն վերադարձի պարագայում ի՞նչ վերադասավորումներ կարող են լինել:

– Ես այստեղ լուրջ պրոբլեմ եմ տեսնում «Հանրապետական» կուսակցության համար, իսկ մեզ համար նույնիսկ համարում եմ դրական, քանի որ ես միշտ այն կարծիքին եմ, որ եթե մարդը ուզում է քաղաքականությամբ զբաղվել, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, դրա իրավունքն ունի և ցանկալի է, որ դա անի բացեիբաց, այլ ոչ թե ստվերային` իր տանը հանդիպումներով կամ դրսի աջակցությամբ: «Հանրապետականը» լուրջ խնդիր ունի` թե՛ WikiLeaks-ի բացահայտումներից հետո, թե՛ մեր հասարակությանը որպես տեռորիստ դիտելու մոտեցումից, և պետք է ապաշխարի դրա համար, որովհետև Ս.Սարգսյանի գլխավորությամբ դեռ Հոկտեմբերի 27-ից հետո «Հանրապետականը» պաշտպանում էր Ռ.Քոչարյանին, 2003-ին նրան նախագահ էր առաջադրում ու խրախուսում նրա բոլոր քայլերը, ինչն էլ նրան իրավունք էր տալիս փողոցում հավաքված հասարակությանը ահաբեկիչ համարել: Այսինքն` «Հանրապետականը» նախ լուրջ ապաշխարելու խնդիր ունի, բայց նաև լուրջ խնդիր ունի Ռ.Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորության դեպքում, որովհետև Ռ.Քոչարյանի ցանկացած պաշտոնի ստանձնումը իշխանական համակարգում կնշանակի, որ նախագահն էլ է ինքը, կնշանակի, որ իշխող կուսակցությունն էլ «Հանրապետականը» չի: Այսինքն` խնդիրը «Հանրապետականինն» է: Հայ ազգային կոնգրեսը դրանից միայն կշահի, այնպես որ` Ռ.Քոչարյանի վերադարձով թող «Հանրապետականը» մեզ չվախեցնի, ես եմ իրենց վախեցնում` Ռ.Քոչարյանի վերադարձով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում