Wednesday, 17 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը

Հայաստանի համար անընդունելի է ահաբեկչական ցանկացած գործողություն․ Վահան Կոստանյանը՝ Իրանի դեպքերի մասին

Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում հունվարի 5-ին բացվեց սգո մատյան։ Վաղ առավոտից դեսպանություն են այցելել տարբեր պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, քաղաքացիներ՝ իրենց ցավակցությունը հայտնելու Իրանի ժողովրդին:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ընդգծեց՝ նման դեպքերը ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարը որևէ վայրկյան չպետք է դադարի, և պետությունները պետք է շարունակեն միասնական ճակատով պայքարել դրա դեմ, որովհետև դա համամարդկային չարիք է։

«Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարն իրենց գործընկերներին փոխանցել են ցավակցական հեռագրեր՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված։ Եվ ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ ցանկացած ահաբեկչական գործողություն, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում և վիրավորվում, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար»,- ասաց Կոստանյանը։

Իրանի ժողովրդին և այս ողբերգությունից տուժած ընտանիքներին Հայաստանի կառավարության խորին կարեկցանքը փոխանցեց նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կարևորելով երկու ժողովուրդների միջև ընդհանուր արժեքներն ու փոխըմբռնումն՝ ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումն ահաբեկչության դեմ`իր բոլոր ձևերով։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը և ներկայացուցիչները ողջունել են այս համերաշխության ժեստը։ Երկխոսության ընթացքում ընդգծվեց միջազգային համագործակցության կարևորությունը ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում:

Հանդիպման ընթացքում վերահաստատվեց երկկողմ հանձնառությունը` հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ համատեղ աշխատանքի համար: Իմ այս այցը Իրանի դեսպանատուն կարևոր քայլ էր՝ դրսևորելու Հայաստանի աջակցությունն Իրանին դժվարին ժամանակահատվածում՝ ամրապնդելով երկու երկրների միջև հարատև բարեկամությունը»- ասաց Քերոբյանը։

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, հայ պաշտոնյաներին և Իրանին և Իրանի ժողովրդի բարեկամներին ցավակցական խոսք և զորակցություն հղելու համար։

«Այն, որ նման դժվարին պահերին իրար կողքին ենք, մեր խորը բարեկամական և պատմական հարաբերությունների մասին է վկայում։ Կեցցե՛Հայաստանը։ Կեցցե՛ Հայաստանի ժողովուրդը։ Կեցցե՛ Իրանը։ Կեցցե՛ Իրանի ժողովուրդը»,- ընդգծեց Հայաստանում Իրանի դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ այդ ահաբեկչությունը ցույց է տալիս, որ Իրանի թշնամիները վախենում են գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի համակիրներից և նրան նվիրված միջոցառումներից։

«Գիտեք, որ գեներալ-լեյտենանտ Սոլեյմանին շատ մեծ դերակատարություն ուներ Իրաքում և Սիրիայում ինքնակոչ և կեղծ ԴԱԻՇ-ի ոչնչացման գործում։ Ահաբեկիչների տերերը սպանեցին ահաբեկչության դեմ պայքարի հերոսին, և հիմա էլ նրանց գործակալները և ովքեր ստեղծել են այդ ահաբեկչական խմբին, գեներալ Սոլեյմանիի ուխտագնացներին կոտորեցին»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպանը՝ ընդգծելով, որ ավելի վճռական են պայքարելու նրանց դեմ, ովքեր ուզում են Իրանը կախված դարձնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում