ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Սիրիայում գտնվող իրենց քաղաքացիներին շտապ լքել արաբական այդ երկրի տարածքը: Ինչպես հայտնում է BBC-ն, ԱՄՆ պետդեպարտամենտը նման խնդրանքով դիմել է իր քաղաքացիներին` հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Պետդեպարտամենտը զգուշացնում է, որ ԱՄՆ բոլոր քաղաքացիները շտապ պետք է հեռանան Սիրիայից, քանի դեռ գործում է կոմերցիոն տրանսպորտը:
Այս տարի ապրիլին Սիրիայից դուրս էին բերվել ԱՄՆ դիվանագետները և ամերիկյան ընկերությունների աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են ցույցերն ընդդեմ նախագահ Բաշար Ալ-Ասադի, որոշ քաղաքներում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև զինված բախումներ են տեղի ունենում: Սիրիայի կառավարությունը պնդում է, որ պայքարում է ահաբեկիչների դեմ, մինչդեռ արևմտյան երկրները կոչ են անում դադարեցնել ընդդիմադիրների հանդեպ բռնաճնշումները:







































