Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ֆրանսիա-Ադրբեջան քաղաքակրթական «պատերա՞զմ»

Ֆրանսիական Էվիան լե-Բան եւ ադրբեջանական Իսմայիլլիի քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագիրը խզված է: Նման որոշում դեկտեմբերի 26-ին կայացրել է Իսմայիլլի գործադիր իշխանությանը կից խորհուրդը՝ ի նշան Էվիան լե-Բանում «Ադրբեջանական այգի» ցուցանակը հանելու եւ «բանաստեղծուհի Խուրշուդբանու Նաթավանի կիսանդրու ապամոնտաժման հայանպաստ քայլերի դեմ բողոքի»: Երկու քաղաքների բարեկամության եւ համագործակցության խարտիան ստորագրվել է 2015թ.-ին:

2010թ. փետրվարի 17-ին «Ազերթաջ» պետական գործակալությունը տարածել է հաղորդագրություն, որ Իլհամ Ալիեւի անունով ստացվել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի ուղերձը, որով նա հայտնել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային Ֆրանսիայի պետական բարձրագույն պարգեւեի՝ «Պատվո լեգեոն» շքանշանի արժանացնելու մասին: Ֆրանսիայի նախագահն այդ որոշումը հիմնավորել է Մեհրիբան Ալիեւայի կողմից մշակույթի բնագավառում բարեգործական մեծ ավանդով: Կարելի է ենթադրել, որ Մեհրիբան Ալիեւան «Հեյդար Ալիեւ» հիմնադրամի միջոցներով Ֆրանսիայում ինչ-որ ծրագրեր է հովանավորել:

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն իրոք լարված են: Չի բացառված, որ ֆրանսիական կողմն սկսի բացահայտումներ անել՝ կապված Ալիեւների բիզնես գործունեության հետ, բայց ինչու՞ Էվիան լե-Բանի քաղաքային իշխանությունը որոշել է ապամոնտաժել «բանաստեղծուհի» Նաթավանի կիսանդրին: Եւ ինչու՞ Իսմայիլլի գործադիր իշխանությունը «Ֆրանսիական այգին» վերակոչել է հենց Նաթավանի անունով:

Նաթավանը Ադրբեջանի համար խորհրդանշական կերպար է: Ըստ վարկածի՝ նա Շուշիի վերջին՝ Մեհթիղուլի «խանի» դուստրն է, Շուշիում ծավալել է գրական-մշակութային գործունեություն: Ադրբեջանում արմատավորված է, որ Թիֆլիսում «երկու թաթար իշխանուհու» հետ հանդիպման մասին Ալեքսանդր Դյումայի նոթագրությունը հենց Նաթավանի եւ նրա մոր մասին է: Այդ «հանդիպումը կայացել է 1852 թվականին»: Համարվում է, որ այդպիսով «ադրբեջանական մշակույթը ներկայացվել է Եվրապային»: Իսկ նախաձեռնող եղել է Կովկասի փոխարքան:

Այսօր Բաքուն հնագիտական պեղումներ է սկսել Աղդամում, որտեղ թաղված են Շուշիի «խանական տոհմի ժառանգները»: Խնդիր է դրված ԴՆԹ հետազոտությամբ ապացուցել, որ խոսքը «իշխանական նեկրոպոլի» մասին է: Ըստ ավանդապատումի՝ այնտեղ է թաղված նաեւ «բանաստեղծուհի» Նաթավանը: Ըստ էության, խոսքը վերաբերում է քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողությանն անցած ամբողջ տարածքի էթնիկ-քաղաքակրթական ինքնությանը: Ալիեւը յուրացնում է Արցախի պատմա-մշակութային ժառանգությունը:

Նաթահանի կիսանդրու ապամոնտաժումը, երեւում է, Բաքվում հասկացել են այն իմաստով, որ Ֆրանսիան չի ընդունում Արցախի թուրքական ինքնության նարատիվը: Երեւույթն, իհարկե, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների բարդության մի, շատ հնարավոր է՝ չափազանց նեղ շերտն է դրսեւորում, բայց նույնիսկ այդ դեպքում ուշադրության արժանի է: Ֆրանսիան նաեւ քաղաքակրթական տերություն է, գիտական կայուն ավանդույթներ ունի:

Ի՞նչ ընթացք կունենա առկա լարվածությունը: Մեհրիբան Ալիեւան կհրաժարվի՞ Ֆրանսիայի բարձրագույն պարգեւից: Ադրբեջանցի քաղաքագետ Ալիլին կարծում է, որ Ադրբեջանի հետ քաղաքակրթական «պատերազմում» Մակրոնը նաեւ ներքին նպատակ է հետապնդում՝ տուրք տալով Ֆրանսիայում աճող աջ-պահպանողական տրամադրություններին: Եվրամիության անվտանգության եւ արտաքին գործերի հանձնակատար Բորելն ասել է, որ Հայաստանը Եվրոպայի արեւելյան սահմանն է: Եվրոպայի քաղաքակրթական սահմանը ներառնու՞մ է Արցախի հայկական ինքնությունը: Եթե այդպես չէ, Ալիեւն ինչու՞ է պեղում Աղդամի գերեզմանները, որպեսզի խանական «նեկրոպոլ հայտնաբերի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում