Մի քանի հարյուր հորդանանցիներ, հիմնականում տեղի «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության անդամներ, այսօր գրոհել են Ամանում Իսրայելի դեսպանատունը: Այս մասին հայտնում է Mignews-ը: Ցուցարարները պահանջում են Հորդանանի իշխանություններից չեղյալ համարել Իսրայելի հետ խաղաղության մասին համաձայնագիրը և վտարել Իսրայելի դեսպանին այդ երկրից:
Հորդանանի իշխանությունները դեսպանատան տարածքի մոտ են ուղարկել զինվորներ և զրահամեքենաներ:
Հիշեցնենք, որ Ամանում Իսրայելի դեսպանատունը երեկվանից փակ է և չի գործի առաջիկա երկու շաբաթների ընթացքում` համաձայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի որոշման:











































