Ղազախստանի խորհրդարանի Սենատը (վերին պալատ) հավանություն է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրության վավերացմանը։ Այն վերաբերում է կենսաբանական անվտանգության ոլորտում երկրների փոխգործակցությանը:
Խորհրդարանի վավերացումից հետո կենսանվտանգության ոլորտում ՀԱՊԿ համագործակցության մասին արձանագրությունը կստորագրվի Ղազախստանի նախագահի կողմից: