Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Լավրովի «ճիշտն» ու «սխալը»՝ տապալումից հետո

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարում է, որ Հայաստանը փորձում է «Ռուսաստանի հետ փորձված դաշնակցային» կապերը փոխանակել Արեւմուտքի մշուշոտ խոստումների հետ: Առաջին հայացքից՝ Լավրովի հայտարարությունը ունի առնվազն կիսով չափ իրավացիություն. Հայաստանի հանդեպ արեւմտյան խոստումները բավականին մշուշոտ են: Սակայն, նույնիսկ դա մեծ հաշվով իրականություն չէ, քանի որ Արեւմուտքից Հայաստանին հղվող ազդակները առավել քան պարզ են ու հստակ, եւ այլ հարց է, թե Հայաստանը որքանով է կարողանում հասկանալ ու կարդալ դրանք ըստ էության, այլ ոչ թե ըստ ցանկության: Իսկ ազդակը պարզ է՝ ակնկալել, որ օրինակ Արեւմուտքը Հայաստանի հանդեպ ստանձնելու է այնպիսի անվտանգային պարտավորություն, ինչպիսին Երեւանն ակնկալել ու ակնկալում է Ռուսաստանից՝ բայց չի ստանում, մոլորություն է եւ թյուրիմացություն:

Արեւմուտքը ամենաբարձր մակարդակով փոխանցում է շատ պարզ, որ Հայաստանի անվտանգության երաշխիքը տեսնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերության լիարժեք կարգավորման միջոցով, նրանց հետ պայմանավորվելով: Գոհացնում է դա Հայաստանին, թե ոչ, սա այլ հարց է, որովհետեւ հարցը ունի իսկապես հանգամանալից եւ խորքային քննարկման կարիք, որովհետեւ խաղաղությունն ինքնին ոչինչ է՝ կարեւոր են այդ խաղաղության որակներն ու տրամաբանությունը, եթե քննում ենք հարցը պետական ռազմավարության ընդգրկումով: Եթե իհարկե Հայաստանն այսօր ունի պետական ռազմավարություն այդ բառի բովանդակային, այլ ոչ թղթապանակային կամ ցուցանակային իմաաստով: Բայց, Արեւմուտքի ազդակը բավականին հստակ է, եւ ասել մշուշոտ՝ ճիշտ չէ: Եվ ավելորդ է ասել, թե որքան ճիշտ չէ Լավրովի խոսքի առաջին մասը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի «փորձված դաշնակցություն»:

Թեեւ, փորձվածի մասով Լավրովն իհարկե ճիշտ է, միայն թե մոտռացել է թերեւս մի բառ՝ տապալված: Այո, փորձվել է Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունը եւ պարզվել, որ այն տապալված է, կենսունակ չէ, չի համապատասխանում դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի անվտանգային շահերին ու մարտահրավերներին: Ինքս հեռու եմ Հայաստանի անվտանգության հարցում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը ամբողջությամբ Ռուսաստանի վրա դնելուն, եւ նույնիսկ՝ առաջին հերթին Ռուսաստանի վրա դնելուց: Հայաստանի հետ տեղի ունեցողի առաջնային պատասխանատուն Հայաստանն է: Բայց, որ Ռուսաստանը լիովին տապալել է անվտանգային դաշնակցի պատասխանատվության իր բաժինը, կասկախից վեր է եւ փորձված: Այլ հարց է իհարկե, որ Հայաստանը պետք է գնա այդ հանգամանքը ոչ թե «փոխանակելու» կամ «փոխարինելու», այլ սեփական քաղաքականության մոտեցումներն ու տրամաբանությունը փոխելու եւ գլխավորապես՝ բոլոր առումներով սեփական ռեսուրսին ապավինելու ճանապարհով:

Դա պետք է ենթադրի թե սեփական ներքին ռեսուրսների կառավարման ու բազմապատկման առավելագույնս արդյունավետ համակարգերի եւ ինստիտուտների, մեխանիզմների մշակում եւ հնարավորինս արագ ներդրում, եւ թե արտաքին ռացիոնալ եւ բազմազան կապեր, թե դիվանագիտական անվտանգության, թե ռազմմա-տեխնիկական համալրման հարցերը սպասարկելու համար: Այստեղ է թերեւս բանալին, որը պետք է ըստ էության փակի թե Լավրովի, թե որեւէ այլ միջազգային դերակատարի՝ Հայաստանի հասցեին մանիպուլյատիվ խոսույթի կամ հռետորաբանության ճանապարհները, ցույց տալով, որ պետք է փնտրել Հայաստանի հետ այլ տրամաբանությամբ խոսելու ճանապարհ: Բայց, դրա համար Հայաստանը նախ ինքը պետք է փոխի իր քաղաքականության տրամաբանությունն ու նկարագիրը, թույլ չտալով ստեղծել տպավորություն, թե Հայաստանը փորձում է տանիք, հովանավոր կամ նույնիսկ դաշնակից փոխել: Հայաստանը պետք է փոխի իրեն, որպեսզի շրջապատող միջավայրն էլ փոխի Հայաստանի հանդեպ իր գննահատումներն ու մոտեցումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում