Sunday, 21 06 2026
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

Եղանակային գործոններով պայմանավորված` ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայությունը

Վերջին օրերին եղանակային գործոններով և ձյան առատ տեղումներով պայմանավորված` ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայությունը: Ինչպես տեղեկացրին փրկարար ծառայությունից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր ավտոճանապարհներին արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Միայն դեկտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ գրանցվել է 79 դեպք։ Մասնավորապես, Ստեփանավան, Սևան, Գավառ, Ջերմուկ քաղաքներում, Յաղդան, Գեղադիր, Ծաղկաշեն, Հորս, Քաղսի, Ֆանտան, Թաթուլ գյուղերում, Աշոցք-Կրասար, Երևան-Սևան, Ապարան-Քուչակ, Թթուջուր-Չքնաղ, Մայակովսկի-Ձորաղբյուր, Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն, Կախակն-Մեծ Մասրիկ, Արեգունի-Գեղամասար, Սիսիան-Վայք և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհներից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 461 տրանսպորտային միջոց և 1261 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Առատ տեղումներով և ձնաբքով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածը ժամանակավորապես դարձել է անանցանելի, ինչի հետևանքով մոտ 400 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ։

Քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով տեղում շուրջօրյա ռեժիմով օպերատիվորեն աշխատանքներ են իրականացնում փրկարարները, որոնք Գորայք բնակավայրում` նախապես ծավալված առաջնային հենակետում, քաղաքացիներին տրամադրում են տաք սնունդ և տաքանալու համար համապատասխան միջոցներ և անհրաժեշտ պարագաներ։

Նշված հատվածում մոտ 210 քաղաքացու առաջնային օգնության կետում ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 85 մարդատար և 16 բեռնատար ավտոմեքենաներ․աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են։

Ավտոճանապարհներին արգելափակումների, խցանումների մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարարներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ՝ համագործակցելով ոստիկանության պարեկային ծառայողների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների աշխատակիցների հետ:

Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել զգոնություն և վերը նշված հատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում