Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

ՀԱԿ-ը կոչ է անում ֆինանսապես օգնել «Հայկական ժամանակի»-ին

Հայաստանի ծախու դատական համակարգն ի կատար ածեց վարչախմբի ևս մեկ քաղաքական պատվեր ազատ մամուլի ամենատարածված ու հեղինակավոր միջոցներից մեկի՝ «Հայկական Ժամանակ» թերթի նկատմամբ։ Այն ապօրինաբար բավարարեց երեք օլիգարխ-իշխանավորների՝ Սամվել Սալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի և Լևոն Սարգսյանի դատական հայցը՝ ավելի քան 6 միլիոն դրամ տուգանք սահմանելով oրաթերթի վրա։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտելով դատարանի ապօրինի, վարչախմբի կողմից թելադրված այս վճիռը, հայտարարում է, որ դա, ինչպես նմանատիպ այլ դեպքերում, ազատ խոսքը լռեցնելու, իսկ տվյալ դեպքում նաև ընդդիմադիր թերթի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու ցինիկ և փոքրոգի մի քայլ է։ Դատարանի վճիռը առանձնահատուկ ու ապշեցուցիչ է նրանով, որ թերթը վերոհիշյալ օլիգարխների մասին նյութը տպագրել է՝ հանվանե հիշատակելով տեղեկատվության իր մոսկովյան աղբյուրը, իսկ վերջինս էլ մի քանի անգամ հրապարակավ հաստատել է դա։

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր համակիրներին և «Հայկական ժամանակի» ընթերցողներին՝ ակտիվորեն մասնակցել խմբագրության հայտարարած հանգանակությանը՝ սիրելի թերթը ֆինանսական ծանր վիճակից հանելու, թերթը սնանկացնելու միջոցով փակելու վարչախմբի նպատակը տապալելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում