Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ոստիկանապետը սպառնացել է. «Ցեղդ վառելու եմ` մեծից փոքր» (տեսանյութ)

Ոստիկանության արդեն նախկին փոխգնդապետ Ռազմիկ Արթենյանը և նրա երկու որդիները`Սրապիոն և Սամվել Արթենյանները, արդեն ութ ամիս է ձերբակալված են: Ինչպես Արթենյանների ընտանիքի անդամներն են պնդում, այս ամենը կազմակերպվել է Արարատի մարզի ոստիկանապետ Մարգար Մեքոնյանի հրամանով, որի մեջ անմիջականորեն ներգրավված են եղել Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը և նրա եղբայրը`Արտակ Բարսեղյանը, ով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներից է: Արդյունքում`Վեդիի ոստիկանները կռվի մեջ են ներգրավել Ռազմիկ Արթենյանի ընտանիքին և քրեական գործ հարուցելով`զրկել պաշտոններից:

Ռազմիկ Արթենյանի կնոջ` Մարիամ Արթենյանի խոսքերով`այս ամենը վաղուց մշակված սցենար է եղել, որը գրվել և մշակվել է Արտակ Բարսեղյանի և Վարուժան Բարսեղյանի կողմից, իսկ Արթենյանների նկատմամբ թշնամանքը գալիս է դեռ 2007-ից, երբ նրանք գնել են իրենց խանութի կողքի տարածքը , որը պատկանում էր Բարսեղյան եղբայրներին: «Այնուհետև պարզվում է` մեր տարածքից որոշ մասեր ապօրինի վաճառել են սրան-նրան, մենք դատարան մտանք և շահեցինք դատը»,-պատմում է Մարիամ Արթենյանը: Բարսեղյան եղբայրները Արթենյանների ընտանիքին պատկանող շինության համասեփականատեր են: Մարիամ Արթենյանը պատմում է, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Բարսեղյանն այս ընթացքում իր ամուսնուն անընդհատ ստիպել, պարտադրել է Արթենյաններին պատկանող տարածքից հատված տալ իրեն, գումար տալ` շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: « Իրենք ի սկզբանե նպատակ ունեին ոչնչացնել Արթենյան ընտանիքը, նախադեպ չունեցող դեպք է, երբ մեկ ընտանիքից կալանավորում են միաժամանակ երեք հոգու»,- ասում է Մարիամ Արթենյանը:

Իսկ միջադեպը, որի արդյունքում կալանավորել են հորը և երկու որդիներին, տեղի է ունեցել հունվարի 21-ին, երբ տղաները ոստիկանության շենքի դիմացի սրճարանում որոշել են ուրախանալ, ավտոմեքենաների շարժ է եղել. «Պատճառաբանում են, որ դեպքի վայրում ոստիկանները հայտնվել են վիճաբանության պատճառով, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, տղաները իրենց համար ուրախացել են, հետո նստել մեքենա, որից հետո ոստիկանները կտրել են ճանապարհը, ծեծի ենթարկել ու բաժին տարել»,- պատմում է Մարիամ Արթենյանը: Ռազմիկ Արթենյանն էլ գնացել է տեսնի ինչ է կատարվում, արդյունքում` ձերբակալել են նաև նրան:

Մ. Արթենյանը պատմում է, որ մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը կանչել է տվել Ռազմիկ Արթենյանին և Սևան Քորչարյանի աշխատասենյակում , մի քանի մարդկանց ներկայությամբ ասել է. «ցեղդ վառելու եմ` մեծից մինչև փոքր և մոխրացնեմ», իսկ Սևան Քոչարյանին հրամայել է` հավաքել տղաներին, որ ցուցմունք տան, որ ոչ միայն համակարգից ազատեն ամուսնուն և որդուն, այլ նաև դատեն:

Այս ընթացքում Մարիամ Արթենյանը դիմել է ոստիկանապետին, նախագահին, գլխավոր դատախազին, բայց որևէ մեկը չի արձագանքել:

Արթենյանների ընտանիքը այս միջադեպի անմիջական «թիկունք» է համարում մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանին, ով սպառնացել է իրենց «վառել»:

Մարիամ Արթենյանը պահանջում է արդարացի լուծում, այլապես գնալու է մինչև Եվրոպական դատարան:

Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ կոնֆլիկտ ունի Արթենյանների ընտանիքի հետ և ի՞նչ կապ ունի այս պատմության հետ: «Ես բացարձակապես Արթենյանների ընտանիքի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, եղել է աշխատանքային խնդիր` իրենց և հարևան շինության հետ կապված, ընդամենը մասնագիտական լուծում է տրվել սրանից հինգ տարի առաջ և օրենքով, կարգով հարթվել է: Իմ քաղաքապետ աշխատած ժամանակահատվածում որևէ խնդիր չի եղել նրան հետ: Ոչ մի կոնֆլիկտ, տհաճ վիճաբանություն, բացարձակապես նման բան չի եղել»,- պատասխանեց Բարսեղյանը:

Իսկ ինչ վերաբերում է Արտակ Բարսեղյանի հետ հարաբերություններին, Վարուժան Բասեղյանն ասում է, որ եղբոր հետ էլ կոոֆլիկտ չի եղել, որ իր եղբայրը Ռազմիկ Արթենյանի եղբոր` Գառնիկ Արթենյանի հետ առ այսօր շատ մոտ ընկերներ են: «Ինքը, լինելով դատավոր, Գառնիկն էլ սովորական քաղաքացի, ընկերություն են արել, մինչև այսօր էլ անում են: Դրա մեջ, ինձ թվում է, վատ բան չկա: Թեկուզ, ասենք, ինչ-որ տեղ մեղավորություն էլ ունենան, ամեն դեպքում ցավալի է, ինձ համար էլ ցանկալի չէ, հաճելի չէ, որ մի ընտանիքից երեք հոգի ձերբակալված են»,- ասաց Վեդիի քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում