Wednesday, 17 06 2026
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում

Թուրքիայի երկրորդ փորձությունը

Վստահելի աղբյուրներից «Միլլիեթին» հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխող ,,Արդարություն եւ զարգացում,, կուսակցությունը ձեւավորել է հատուկ աշխատանքային խումբ, որին հանձնարարված է պետական գերատեսչությունների հետ մշակել առաջիկա տեղական ինքնակառավարման ընտրությունների քարոզարշավի ռազմավարություն: Ենթադրվում է, որ կներակայացվի թոշակառուների տրանսպորտային եւ բուժման ծախսերի գրեթե կիսով չափ փոխհատուցման ծրագիր: Թիրախային են գնահատվում հատկապես Ստամբուլը եւ Անկարան, որտեղ անցած ընտրություններում հաղթել են ընդդիմության թեկնածուները:

Իշխող կուսակցությունը քաղաքապետերի իր թեկնածուներին կառաջադրի հունվարի 15-ին՝ Անկարայում նախատեսված համապետական հավաքից հետո: Մշակվում է քարոզարշավի ժամանակացույց: Հայտնի է, որ Էրդողանն անձամբ կգլխավորի նախընտրական արշավը: Նա կայցելի Թուրքիայի հիսուն բնակավայր եւ ելույթ կունենա հանրահավաքներում: Ըստ տեղեկությունների, մեկնարկը կտրվի անցյալ տարվա երկրաշարժի գոտում՝ փետրվարի 6-ին: Տեղական ընտրությունները հաջորդում են նախագահականին: Էրդողանի հաղթանակը ոչ ոք չի վիճարկել, բայց այն ձեռք է բերվել մեծ դժվարությամբ:

Էրդողանի եւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Քըլըչդարօղլուի քվեների տարբերությունը կազմել է մոտ հինգ տոկոս: ՃԻշտ այդքան ձայն ստացել էր նախագահի երրորդ թեկնածու, ազգայնական Սինան Օղանը, որ վերջին պահին հայտարարել էր Էրդողանին աջակցելու մասին: Նախագահական ընտրություններից հետո Ժողովրդա-հանրապետական կուսակցությունում տեղի է ունեցել առաջնորդի փոփոխություն:Որոշ մեկնաբաններ համարում են, որ տեղական ինքնակառավարման ընտրություններում ԺՀԿ-ն կփոխի մարտավարությունը եւ հանդես կգա չափավոր ազգայնականության դիրքերից:

Թուրքիան կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առջեւ: Երկրում թեեւ ֆորմալ առումով հանրապետության հիմնադիր Աթաթուրքի պաշտամունքը պահպանվում է, բայց փաստացի համարվում է, որ քեմալականության դարաշրջանն ավարտված է, նոր հարյուրամյակում Թուրքիան պետք է աշխարհում «ավելի արժանի տեղ ունենա»: ԸՆդգծվում է, որ Էրդողանի ավելի քան քսանամյա կառավարման շրջանում Թուրքիան ակնհայտորեն ազգայնականացել եւ իսլամականացել է: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այս իմաստով Թուրքիայի համար երկրորդ փորձությունն են՝ նախագահականից հետո:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չափազանց մեծ նշանակություն է տալիս Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերի ընտրությանը: Եթե Էրդողանին հաջողվի շահել այդ ընտրությունները, ապա նա ուժային կենտրոններին կներկայանա որպես լիովին ինքնավավ քաղաքական գործիչ եւ միասնական երկրի առաջնորդ: Բայց ինչպե՞ս հասնել դրան: Երկրի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, արտաքին ներդրումները կախված են քաղաքական իրավիճակից:

Մեկնաբանները նշում են նաեւ Էրդողանից ազգայնական ընտրազանգվածի հիասթափության հավանականությունը, եթե նրան չհաջողվի Պաղեստինի հարցում հաջողության հասնել: Իսկ դա չափազանց բարդ խնդիր է: Թուրքական հանրային կարծիքի ուսումնասիրությունները վկայում են Ռուսաստանի նկատմամբ համակրանքի նկատելի աճի մասին: Haber7 կայքի հարցման արդյունքներով Թուրքիայի քաղաքացիների գրեթե մեկ երրորդը համարում է, որ երկրի կայուն ապագան կապված է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններից:

Ուշագրավ է, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ռուսաստանում նախագահի ընտրությունները տեղի կունենան նույն՝ մարտ ամսին: Քննարկվում է ՌԴ նախագահի Թուրքիա այցի հարցը: Միաժամանակ Էրդողանը «նյարդերի պատերազմ» է սկսել Միացյալ Նահանգների հետ: Հարկ է վերհիշել, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կտրուկ սրվեց Թուրքիայում նախագահական ընտրություններից հետո եւ գագաթնակետին հասավ սեպտեմբերի 4-ին Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններին հաջորդած ֆորս-մաժորային իրադարձություններով, որ հանգուցալուծվեցին Արցախի հայաթափմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում