Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Կրթության վերջնական սպառողը տնտեսական համակարգն է

Կրթության նախարարությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր մեկնարկել է «Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» երկօրյա խորհրդաժողովը: Բացմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, միջազգային այլ կառույցների, քոլեջների ներկայացուցիչներ:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով Հայաստանում կրթության որակի և մատչելիության համադրելիությունը, և այդ ուղղությամբ իրականցվող ծրագրային բարեփոխումները, նշել է.«Առանց գործարար ոլորտի աջակցության’ անհնար է իրականացնել կրթական բարեփոխումներ և ապահովել որակ: Հատկապես միջին մասնագիտական կրթության ոլորտում տնտեսվարողները պետք է նպաստեն աշախատաշուկայի պահանջներին համապատասխան կրթության պատվերի և բովանդակության ձևավորմանը: Ի վերջո գիտելիքի և կրթության վերջնական սպառողը տնտեսական համակարգն է: Ակնհայտ է, որ կրթության որակն այնքանով արդյունավետ կլինի, որքանով գիտելիք ունեցող մասնագետը պահանջարկ կունենա տնտեսության մեջ»: Դիմելով խորհրդաժողովին ներկա գործարար ոլորտի ներկայացուցիչներին’ նախարարը նշել է. «Միջին մասնագիտական կրթության ոլորտում մենք բիզնես ոլորտի հետ պատրաստ ենք առավելագույնս ընդլայնված համագործակցության, պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկություն»:
Կարևորելով 2008 թվականից Եվրոպական Միության աջակցությամբ մեկնարկած միջին մասնագիտական ուսուցման ոլորտի բարեփոխումները` Ա.Աշոտյանը նշել է. «Հանրային ուշադրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ աճել է: Վերջին երկու տարիներին քոլեջներում և ուսումնարաններում թափուր տեղեր գրեթե չեն լինում: Սա շատ ուրախալի փաստ է, որովհետև մինչ այդ, տարիներ շարունակ միջին մասնագիտական կրթական հաստատություններում դիմորդների խնդիր կար: Մինչդեռ համաշխարհային տնտեսության հիմնական ողնաշարը միջին մասնագիտական կրթությամբ կադրերն են կազմում»:

Ըստ նախարարի` մինչև տարեվերջ Հայաստանում կավարտվի տարածաշրջանային 12 քոլեջների ձևավորումը: 2012 թվականից նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում 50 տոկոսով կավելանա պետական պատվերը: Ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտում իրականցված բարեփոխումները’ նախարարը նշել է, որ այս տարի, որպես հակակոռուպցիոն շրջադարձային քայլ, քոլեջներում և ուսումնարաններում ընդունելության քննությունները հանվել են: Քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում ընդգրկվել են տնտեսվարող կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կառույցների ներգրավմամբ ստեղծվել է երկխոսության հարթակ: Արմեն Աշոտյանը շեշտել է, որ տնտեսվարողներին պետք է ներգրավել կրթության կազմակերպման գործի մեջ, ակնկալելով ֆինանսական ներդրումներ` աշխատանքային պրակտիկայի կազմակերպման և կրթության բովանադակային այլ հարցերի համար:

«Կրթության և բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» խորհրդաժողովի նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումների համար ներդրումներ և փորձագիտություն որոնել` ուսանելով կրթության և բիզնեսի համագործակցության եվրոպական` մասնավորապես Լեհաստանի, Էստոնիայի և Ավստրիայի արդունավետ մոդելները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում