Wednesday, 10 06 2026
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը

Քրդական «նախաձեռնողական» քաղաքականությունը

Թուրքիա-Իսրայել հարաբերությունների ճգնաժամի վերջին շրջանի խորապատկերին պաշտոնական Անկարայի և Թել Ավիվի` միմյանց ազատ գործելու հնարավորությունը կաշկանդող առանձին քայլերը նկատելի իրողություն էին: Այդ տեսանկյունից անսպասելի չէին Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի նախաձեռնությունները` որպես պատասխան Թուրքիայի հակաիսրայելական դեմարշին:

Անցյալ շաբաթ Իսրայելի արտգործնախարարը հրապարակեց պաշտոնական Թել Ավիվի առաջիկա գործողությունների ծրագիրը: Այդ գործողությունների թվում Լիբերմանը նշեց հայերի ու քրդերի հետ համագործակցելու և թուրքերի դեմ պայքարում նրանց աջակցելու իրենց մտադրությունների մասին: Իսրայելական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, այս ամիս Լիբերմանի` ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում նաև հայկական լոբբիի առաջնորդների հետ, որի ընթացքում նա հայերին կառաջարկի ԱՄՆ Կոնգրեսում համատեղ գործակցություն թուրքերի դեմ: Բացի դրանից, Լիբերմանը ծրագրում է հանդիպումներ անցկացնել Եվրոպայում գործող քուրդ ընդհատակյա առաջնորդների հետ` նպատակ ունենալով համագործակցել և ամրապնդել բոլոր մակարդակներում նրանց ունեցած դիրքերը:

Չնայած Հայաստանի պաշտոնականացված «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությանը` Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարի այս առաջարկ-ցանկությունը պաշտոնական Երևանի կողմից անուշադրության մատնվեց: Ի տարբերություն հայկական կողմի, տվյալ ծրագրին շատ արագ արձագանքեցին քրդական քաղաքական շրջանակները: Ընդ որում` տվյալ ծրագիրն ուշադրության արժանացավ ոչ միայն քրդական ազգային շրջանակների կողմից, այլ նաև` պետական:

Մեկնաբանելով Ավիգդոր Լիբերմանի հակաթուրքական ծրագրի քրդական հատվածը` Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) փաստացի ղեկավար Մուրադ Քարայըլանը նկատեց, որ «PKK-ն սկզբունքային շարժում է, և անհնար է նրան այլ պետության դեմ գործածելը։ Եթե Իսրայելը ցանկանում է կապեր հաստատել PKK-ի հետ, ապա նախևառաջ պետք է նրանից ու քուրդ ժողովրդից ներողություն խնդրի PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ձերբակալության հարցում դերակատարություն ունենալու համար։ Բացի դրանից, PKK-ն կարիք չունի ռազմական կրթության և նմանատիպ բաների»։

Քարայըլանի մեկնաբանությանը շուտով հետևեց իսրայելական նախաձեռնության կապակցությամբ Իրաքի ինքնավար Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի արած պաշտոնական հայտարարությունը: Սեպտեմբերի 11-ին տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Մամուլը վերջերս հրապարակեց հոդվածներ, որտեղ խոսվում էր Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի նախաձեռնած մի ծրագրի մասին: Ըստ այդ ծրագրի, նրանք նախատեսում են Թուրքիայի նկատմամբ քայլեր ձեռնարկել` ամրապնդելով համագործակցությունը քրդերի հետ: Իրաքյան Քրդստանում մենք նման հարցադրումը թշնամական ենք համարում ինչպես ողջ Քրդստանի, այնպես էլ «Ինքնավար Քրդստանի» նախագահության համար: Պետք է գիտենալ, որ մենք երբեք չենք եղել ու չենք լինի «հեղափոխականներ կանչով» կամ այլոց ձեռքին գործիք: Մենք ինքնուրույն ենք, քանի որ մենք հավատացել ու պայքարել ենք և ապագայում էլ պայքարելու ենք հանուն մեր ժողովրդի շահերի: Այն բխում է մեր ռազմավարությունից ու շահերից, որոնք չեն հակադրվում տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների շահերին: Մենք կցանկանայինք նաև հաստատել, որ իբրև Քրդստանի ժողովուրդ` ոչ մեկի ծառաները չենք, և հարևան պետությունների հետ հարաբերվում ենք փոխադարձ հարգանքի ու ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա»:

Քրդական քաղաքական շրջանակների ու հատկապես նախագահ Բարզանիի հայտարարություններն առավել կարևորվում են տարածաշրջանային այն զարգացումների համապատկերի վրա, որտեղ քրդերը և, մասնավորաբար, Իրաքի «Ինքնավար Քրդստան» կազմավորումը ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ դարձել են միջազգային հարաբերությունների ծանրակշիռ սուբյեկտներից մեկը: Սեփական զինված ուժերի առկայության, նավթային պաշարների ինքնուրույն արդյունահանման ու տնօրինման, մի շարք երկրների հետ փոխշահավետ համագործակցության հաստատման (Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում գործում են տասնյակ երկրների հյուպատոսություններ) և այլ փաստեր գալիս են հաստատելու Բարզանիի իշխանության` ինքնուրույն գործելու և արտաքին մարտահրավերների դեմ պայքարելու ընդունակությունը:

«Ինքնավար Քրդստանի» de facto անկախ կարգավիճակը շրջակա երկրներին` այդ թվում Իրանի ու Թուրքիայի քաղաքական վերնախավերին ներկայում ստիպել է լայն հարաբերություններ հաստատել նախագահ Բարզանիի վարչախմբի հետ: Անկարա-Էրբիլ և Թեհրան-Էրբիլ ուղղություններով իրար են հաջորդում առանձին պաշտոնյաների այցերն ու փոխայցերը: Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի փոխարտգործնախարարին ընդունելուց և երկուստեք կարևորություն ներկայացնող հարցեր քննարկելուց ընդամենը օրեր անց նախագահ Մասուդ Բարզանին շտապելու է արդեն Թեհրան` հանդիպելու նախագահ Ահմադինեժադին, իսկ «Ինքնավար Քրդստանի» իշխող Քրդստանի ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Նեչիրվան Բարզանին Անկարայում հանդիպելու է թուրքական վերնախավին: Քննարկվող առանցքային խնդիրներից են լինելու PKK-ի և Քրդստանի ազատ կյանքի կուսակցության (Pjak) «Ինքնավար Քրդստանում» բազավորվելու և Թուրքիայի ու Իրանի տարածքներում զինված պայքար մղելու արդյունքում ծագած հարցերը:

Այս համատեքստում արժևորվում են իսրայելական նախաձեռնությունների կապակցությամբ քրդական ազգային ու պետական գործիչների արած քաղաքական հասուն հայտարարությունները: Ընդ որում` իսրայելա-քրդական գործակցությունը բոլորովին էլ քաղաքական նորարարությունների դաշտում չէ: Նախորդ տարիներից են գալիս հենց նույն Իրաքի քրդական տարբեր շրջանակների հետ երկուստեք շահավետ փոխառնչությունները: Քրդական հարցը մշտապես հրեական քաղաքական շրջանակներում դիտարկվել է որպես Իսրայելի տարածաշրջանային դիրքերի ամրապնդման կարևոր գործոն, քանզի քրդական զինված պայքարը տարիներ շարունակ կլանել է Իրանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի ընդհանուր ներուժի զգալի մասը:

Քրդերի ազգային-ազատագրական պայքարը և Իրաքում de jure անկախ պետության կազմավորելուն միտված քաղաքականությունն այժմ գտնվում են հանգուցային կարևոր հերթական մի փուլում, որտեղ ցանկացած սխալ ռազմավարական քայլ կարող է էական վնաս հասցնել ողջ քրդական հարցին: Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում, իրան-իրաքյան սահմանին, Իրաքի Քրդստանի տարածքում PKK-ի և Pjak-ի դեմ թուրքական և իրանական բանակների ռազմական գործողությունները, Սիրիայում Ասադի վարչախմբի կողմից ընդդիմադիր զանգվածների դեմ զինուժի կիրառումը, որտեղ իրենց չափաբաժինն ունեն դաշնության և անջատողականության կողմնակից քրդական շրջանակները, Իրաքում տարածքային խնդիրների և նավթահանքերի պատկանելիության շուրջ արաբների, թուրքոմանների և քրդերի միջև վեճերը` այս ամենը քրդական հարցը դարձնում են շատ խոցելի:

Լիբերմանի ծրագրին քրդական քաղաքական շրջանակների կոշտ արձագանքը վկայում է, որ վերջիններս գիտակցում են լրացուցիչ այն վտանգները, որոնք կարող են գալ իսրայելական շահերի գերին դառնալու դեպքում: Տուրք տալ թուրք-իսրայելական ճգնաժամին և շարժվել «իսրայելական դաշտում» թուրքերի հետ հակամարտությունը սրելու ճանապարհով` կնշանակի ունենալ հեռանկարային մի նոր այնպիսի մարտահրավեր, ինչպիսին կարող է դառնալ թուրք-արաբական հնարավոր ռազմավարական գործակցությունը: Սակայն սա չի նշանակում, որ քրդական քաղաքական շրջանակները և, հատկապես, Իրաքի քրդական վերնախավը իսրայելա-քրդական գործակցություն ծավալելու հեռանկարներ չեն տեսնում: Իսրայելական առաջարկները լայն հնարավորություններ են պարունակում քուրդ-հրեական հարաբերությունները ոչ բացահայտ զարգացնելու համար: Առավել ևս, որ նախորդ տարիների փորձը նման հնարավորություններ ընձեռում է: Սպասելի է, որ հրապարակային կոշտ արձագանքներից զատ` հավասարակշիռ լուռ գործակցությունը կթևակոխի մի նոր փուլ:

Սարո Սարոյան

Հեղինակը ՌԱՀՀԿ փորձագետ է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում