Sunday, 07 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում

Պաշտոնական. Է. Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի արտգործնախարար Ալբերտո դը Ալոտոյին

Սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոյին, որն Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվությունների անցկացման նպատակով:
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների փոխհարաբերությունները դրված են ամուր հիմքերի վրա, հաճախակի են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոյություն ունի լայն իրավապայմանագրային հենք, միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցություն, տնտեսական ակտիվ փոխգործակցություն: Նախարար Նալբանդյանը հավելեց, որ այսօր ստորագրվելիք վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի համագործակցության համակողմանի զարգացման համար:
Ալբերտո դե Ալոտոն, ընդգծելով, որ իր երկրում ամենաջերմ եւ բարեկամական վերաբերմունքն են տածում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, ասաց, որ Արգենտինան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը:
Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առավել սերտ համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արգենտինյան Հանրապետության Կառավարության միջեւ Սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագիրը», ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ «ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ ԱՀ արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարության Ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջեւ փոխգործակցության Համաձայնագիրը» եւ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ «2011-2015թթ. Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինյան Հանրապետության միջեւ մշակութային համագործակցության մասին ծրագիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում