Այսօր տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական երկարաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 5 մլրդ 12 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 290 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 722 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 564 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.2735% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3400%:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:









































