Այսօր Ճապոնիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.2 մագնիտուդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հավելելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում, որտեղ մարտի 11-ին գրանցվել էր ավելի քան 9.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ ցնցվել են շենքերը: Ցունամիի վտանգ չկա: Զոհվածների և տուժածների մասին տեղեկություններ նույնպես չեն հաղորդվում:







































