Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Չեռնոգորիիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչն այսօր այցելում է Ադրբեջան։ Ակնկալվում է, որ Վույանովիչի ադրբեջանական այցի շրջանակներում կողմերը կնքելու են մի շարք փաստաթղթեր, որոնք առնչվելու են տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում երկկողմանի համագործակցությանը։
Չեռնոգորիայի նախագահի ադրբեջանական այցի մանրամասները քննարկվել են Բելգրադում, ուր հանդիպել էին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու նրա չեռնոգորցի գործընկեր Միլան Ռոչենը։